ՀՈՒՆԻՍԻ 4, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ղրիմի Գերագույն դատարանը եղբայր Արտյոմ Գերասիմովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման
2020 թ. հունիսի 4-ին Ղրիմի Գերագույն դատարանը եղբայր Արտյոմ Գերասիմովին դատապարտեց 6 տարվա ազատազրկման իր կրոնը խաղաղ կերպով դավանելու համար։ Նա բողոքարկել էր Գերագույն դատարան, քանի որ Յալտայի քաղաքային դատարանը տուգանել էր նրան 400 000 ռուբլու (մոտ 6 000 ԱՄՆ դոլար) չափով։ Գերագույն դատարանի որոշումը անմիջապես ուժի մեջ մտավ, և եղբայր Գերասիմովը կալանավորվեց։ Նա պատրաստվում է բողոքարկել այս որոշումը։