Անցնել բովանդակությանը

Արտյոմ Գերասիմով

ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղրիմի դատարանը կհրապարակի եղբայր Արտյոմ Գերասիմովի գործով դատավճիռը

Ղրիմի դատարանը կհրապարակի եղբայր Արտյոմ Գերասիմովի գործով դատավճիռը

2020 թ. մարտի 3-ին Ղրիմի Հանրապետության Յալտա քաղաքի դատարանը կհրապարակի եղբայր Արտյոմ Գերասիմովի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է եղբայր Գերասիմովին նրա հավատի համար ազատազրկել վեցուկես տարով։

2019 թ. եղբայր Գերասիմովին նախնական կալանքի էին ենթարկել և հարցաքննել այն բանից հետո, երբ անվտանգության դաշնային ծառայության (այսուհետ՝ ԱԴԾ) աշխատակիցները ներխուժել էին Ղրիմի Ալուպկա և Յալտա քաղաքներում բնակվող 8 Եհովայի վկաների տներ։ Խուզարկության ընթացքում նրանք առգրավել էին նրանց համակարգիչները, մյուս էլեկտրոնային սարքերը և Աստվածաշնչերը։ ԱԴԾ.աշխատակիցները Արտյոմ Գերասիմովին մեղադրեցին ծայրահեղական գործունեություն կազմակերպելու մեջ զուտ այն պատճառով, որ նա հանդիպել էր մի խումբ մարդկանց հետ՝ քննարկելու Աստվածաշունչը։

Մենք համոզված ենք, որ Եհովան կզորացնի մեր եղբայրներին ու քույրերին, մինչ նրանք հալածվում են իրենց հավատի համար (Սաղմոս 138:3):