Անցնել բովանդակությանը

Իգոր Շմիդտ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղրիմի դատարանը մեղավոր ճանաչեց Իգոր Շմիդտին

Ղրիմի դատարանը մեղավոր ճանաչեց Իգոր Շմիդտին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ղրիմի դատարանը մերժեց բողոքը

2022 թ. հունվարի 13-ին Սևաստոպոլի քաղաքային դատարանը մերժեց եղբայր Իգոր Շմիդտի բողոքը։ Նա կմնա կալանավայրում։

Ժամանակագրություն

  1. 2021 թ. հոկտեմբերի 22-ին Սևաստոպոլ քաղաքի Գագարինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Իգոր Շմիդտին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Նա կալանավորվեց անմիջապես նիստերի դահլիճից։

  2. Ապրիլի 22, 2021

    Տեղի ունեցավ առաջին դատական նիստը։

  3. Մարտի 23, 2021

    Իգորը ազատ արձակվեց նախնական կալանքից, և նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Հոկտեմբերի 1, 2020

    Իգորը մեղադրվեց արգելված կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեջ։ Նրան երկու օր պահեցին ժամանակավոր կալանավայրում, այնուհետև նրա նկատմամբ նշանակվեց նախնական կալանք։

Տվյալներ

Մենք համոզված ենք, որ Եհովան կշարունակի օրհնել Ռուսաստանի մեր հավատակիցներին և պատել նրանց իր հավանությամբ (Սաղմոս 5:12