Անցնել բովանդակությանը

Վիկտոր Ստաշևսկի

ՄԱՐՏԻ 30, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղրիմում դատարանը Վիկտոր Ստաշևսկուն դատապարտել է վեցուկես տարվա ազատազրկման

Ղրիմում դատարանը Վիկտոր Ստաշևսկուն դատապարտել է վեցուկես տարվա ազատազրկման

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Եղբայր Ստաշևսկիի բողոքը մերժվել է

2021 թ. օգոստոսի 10-ին Սևաստոպոլի քաղաքային դատարանը մերժեց Վիկտորի բողոքը։ Այժմ նրա վեցուկես տարվա ազատազրկումը կմտնի ուժի մեջ։ 2021 թ. մարտի 29-ից՝ մեղավոր ճանաչվելուց հետո, նա գտնվում էր նախնական կալանքի տակ, սակայն շուտով նրան կտեղափոխեն գաղութ։

2021 թ. մարտի 29-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի Գագարինսկի շրջանի դատարանը Վիկտոր Ստաշևսկուն մեղավոր ճանաչեց և դատապարտեց վեցուկես տարվա ազատազրկման։ Վիկտորին հենց դատարանի դահլիճից ձերբակալեցին և տեղափոխեցին կալանավայր։ Նա բողոքարկելու է դատավճիռը։

Տվյալներ

Վիկտոր Ստաշևսկի

  • Ծնվել է 1966 թ. (Կանսկ, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան)

  • Կենսագրություն։ 1983 թ.-ին տեղափոխվել է Սևաստոպոլ։ Նավատորմում է ծառայել, իսկ 1993 թ.-ին թոշակի է անցել։ 2002 թ.-ին ամուսնացել է Լարիսայի հետ։ Նրանք երկու դուստր ունեն։ Նրան միշտ տպավորել են տիեզերքի բարդ կառուցվածքը, ինչպես նաև դրանում տիրող կարգուկանոնը, ու ցանկացել է ճանաչել Արարչին։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը նրա կյանքին իմաստ է հաղորդել։ 2004 թ.-ին մկրտվել է և դարձել Եհովայի վկա։

Դատական գործի պատմություն

2019 թ. հունիսի 4-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Սևաստոպոլում 10 Եհովայի վկաների տներ խուզարկեցին։ Այդ խուզարկություններից մի քանիսը 4 ժամ տևեցին։ Այդ ընթացքում մեր հավատակիցներին թույլ չեն տվել ո՛չ ջուր խմել, ո՛չ զուգարան գնալ։ Նրանք փորձել են վախեցնել մեր եղբայրներին՝ սպառնալով վնասել նրանց գույքը կամ թմրանյութերի միջոցով կեղծ գործ հարուցել նրանց դեմ։

Այդ գիշեր Վիկտոր Ստաշևսկին ձերբակալվեց և կալանավորվեց։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «ծայրահեղական կազմակերպության առաջնորդ» լինելու համար։ Սակայն իրականում նրան մեղադրում են իր կրոնական հավատալիքների համար, ինչը սահմանադրական իրավունքների ակնհայտ խախտում է։

Վիկտորն ասում է, որ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը և խորհրդածությունն իրեն օգնել են քաջ մնալ և չկորցնել ուրախությունը։ Նրան հատկապես ուժ են հաղորդում Դավթի խոսքերը՝ արձանագրված Սաղմոս 62:5–8-ում։ Վիկտորն ասում է. «Եհովայի հետ փոխհարաբերություններս ամրացել են, քանի որ ինձ ամենամոտը նա է եղել ու միշտ է իմ կողքին եղել։ Երբեք չեմ կասկածել, որ Եհովան տեսնում է իմ նեղությունները ու իրեն նվիրված մնալու ցանկությունս և որ անհրաժեշտության դեպքում հանուն իր անվան կաջակցի ինձ»։

Մենք գիտենք, որ Եհովան կաջակցի ու կօրհնի Վիկտորին, նրա ընտանիքին և մեր բոլոր հալածվող հավատակիցներին։ Եհովան կշարունակի լինել նրանց ապավենը և ամրոցը (Սաղմոս 91։2