Անցնել բովանդակությանը

Եղբայրներն ու քույրերը հավաքվել են Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ վայելելու քրդական կուրմանջի և Կովկասի քրդական կուրմանջի լեզուներով «Մատթեոս» գրքի լույսընծայման ծրագիրը

ՀՈՒԼԻՍԻ 11, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել քրդական կուրմանջի և Կովկասի քրդական կուրմանջի լեզուներով

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել քրդական կուրմանջի և Կովկասի քրդական կուրմանջի լեզուներով

2023 թ. հուլիսի 2-ին «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը լույս տեսավ երկու քրդական լեզուներով։ Լույսընծայման մասին հայտարարությունն արվեց տարբեր հանդիպումների ժամանակ։ Քրդական կուրմանջիով գիրքը լույս տեսավ Գերմանիայում, իսկ Կովկասի քրդական կուրմանջիովը՝ Վրաստանում։ Հանդիպումներին ներկա էր մոտ 750 մարդ։

Քրդական կուրմանջի

Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Դիրք Չուպեկը լույսընծայման մասին հայտարարությունն արեց Զելտերսի մասնաճյուղում (Գերմանիա) տեղի ունեցած հանդիպմանը։ Ներկաները ստացան գրքի տպագիր օրինակները։ Թվային տարբերակը նույնպես առկա էր բեռնելու համար։

Քրդական կուրմանջի (Կովկաս)

Ծրագիրը տեղի ունեցավ Թբիլիսիում (Վրաստան)։ Մասնաճյուղի կոմիտեի անդամ Լևանի Կոպալիանին հայտարարեց, որ «Մատթեոս» գիրքը լույս է տեսել Կովկասի քրդական կուրմանջի լեզվով։ Ծրագիրը տեսակապով դիտում էին Ապարանի, Արմավիրի և Երևանի (Հայաստան) մեր քույրերն ու եղբայրները։ Ներկաները ստացան գրքի իրենց տպագիր օրինակները։ Բեռնելու համար առկա էր նաև թվային ձևաչափը։

Քրդական կուրմանջին և Կովկասի քրդական կուրմանջին նման լեզուներ են, բայց տարբերվում են քերականությամբ և շարահյուսությամբ: Բացի այդ՝ թեև որոշ բառեր երկու լեզուներում էլ նույն ձևով են գրվում, սակայն դրանք կարող են տարբեր իմաստներ կրել: Ուստի թարգմանչական երկու խմբերն էլ սերտորեն համագործակցել են «Մատթեոս» գիրքն իրենց համապատասխան լեզվով հրատարակելու համար: Ընդգծելով այս գիրքը ստանալու օգուտներից մեկը՝ մի թարգմանիչ ասաց. «Ճշմարտության ծարավ շատ քրդերի համար այս թարգմանությունը կլինի թարմացնող, մաքուր ջուր խմելու պես»։

Մեր քուրդ եղբայրների և քույրերի հետ շնորհակալություն ենք հայտնում և գովաբանում ենք Եհովային, քանի որ նա շատ ու շատ մարդկանց է հնարավորություն տալիս բավարարել իրենց հոգևոր կարիքները (Մատթեոս 5։3