Անցնել բովանդակությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ, Ֆրանսիա)

ՕԳՈՍՏՈՍԻ 9, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Ռոստոմ Ասլանյանի

Դավանանքի ազատության հաղթանակ՝ Մերձդնեստրում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Ռոստոմ Ասլանյանի

2021 թ. հուլիսի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) որոշում կայացրեց հօգուտ Ռոստոմ Ասլանյանի։ Հայցն ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի էր։ Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները ազատազրկման էին ենթարկել եղբայր Ասլանյանին։ Այս հաղթանակը Մերձդնեստրում դավանանքի ազատության իրավունքը պաշտպանելու հարցում նախադեպ դարձավ։

Թեև Մերձդնեստրը միջազգայնորեն ճանաչված է որպես Մոլդովայի կազմի մեջ գտնվող տարածք, սակայն Ռուսաստանը նույնպես ընդգրկված է տարածաշրջանում անվտանգությունը վերահսկելու համաձայնագրում։ Երկու երկրներն էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ են և պարտավոր են հարգել խղճի ազատության իրավունքը։

2010 թ.-ին եղբայր Ասլանյանը կանչվեց զինվորական ծառայության, սակայն Աստվածաշնչի վրա հիմնված իր հավատալիքների պատճառով այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու դիմում ներկայացրեց։ 2011 թ. մարտի 29-ին նրա դիմումը մերժվեց, և նա մեղավոր ճանաչվեց։ Նա դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։ Եղբայր Ասլանյանը կալանավորվեց և կրեց իր պատիժը, սակայն նրա գործն ուղարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիմնվելով նախադեպային որոշումների վրա՝ ՄԻԵԴ-ը վճռեց, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար եղբայր Ասլանյանին ազատազրկելու օրինական հիմք չկա։ Դատարանը նաև ընդունեց, որ Ռուսաստանը ռազմական, տնտեսական և քաղաքական վերահսկողություն է իրականացնում Մերձդնեստրի վրա, և որ տեղի ունեցածի պատասխանատուն Ռուսաստանն է, ոչ թե Մոլդովան։ ՄԻԵԴ-ը վճռեց, որ իշխանությունները, Ռոստոմ Ասլանյանին զորակոչից խուսափելու մեղադրանքով ազատազրկելով, ոտնահարել են նրա՝ դավանանքի ազատության իրավունքը և որ պարտավոր են մեկ տարի կալանքի դիմաց ամբողջական փոխհատուցում վճարել։

Մենք ուրախ ենք այս հաղթանակի համար, քանի որ այն իրավական պաշտպանություն է տալիս Մերձդնեստրի մեր հավատակիցներին։ Մենք նաև վստահ ենք, որ Եհովան սիրում և հոգ է տանում մեր հալածվող եղբայրներին (Սաղմոս 18։25