Անցնել բովանդակությանը

«Յան» փոթորիկը լուրջ վնասներ է հասցրել։ Կուբայում և Միացյալ Նահանգներում միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Յան» փոթորիկը՝ մեծ ավերածությունների պատճառ

«Յան» փոթորիկը՝ մեծ ավերածությունների պատճառ

2022 թ. սեպտեմբերի 27-ին «Յան» փոթորիկը մեծ ավերածություններ պատճառեց Կուբայում, իսկ հաջորդ օրը արդեն որպես 4-րդ աստիճանի փոթորիկ՝ հասավ Ֆլորիդայի հարավարևմտյան մաս։ «Յան» փոթորկի արագությունը ժամում 240 կմ (150 մղոն) էր կազմում։ Այն Միացյալ Նահանգներին երբևէ հարվածած ամենաուժգին փոթորիկն է, որի պատճառով ամբողջությամբ ավերվել են բնակելի թաղամասեր, ենթակառուցվածքներ, և բազմաթիվ մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Հեղեղվել են մեծ տարածքներ։ Այնուհետև փոթորիկը, դուրս գալով Ֆլորիդայի սահմաններից, հասել է Ատլանտյան օվկիանոս և ապա հարվածել մեկ այլ նահանգի՝ Հարավային Կարոլինային։

Այս մահացու փոթորկի պատճառով Ֆլորիդայում ավելի քան 12 000 քարոզիչներ տարհանվել են կամ տեղափոխվել։

Շրջանային վերակացուները, համագործակցելով ՆՇՏԲ-ի ներկայացուցիչների հետ, աջակցում են երեցներին՝ աղետից տուժածներին անհապաղ օգնություն տրամադրելու համար։

Տուժած հավատակիցներ և վնասներ

Կուբա

  • Ցավոք, 1 եղբայր մահացել է։

  • 2 եղբայր թեթև վնասվածքներ է ստացել։

  • 300 տուն թեթևակի վնասվել է։

  • 491 տուն լրջորեն է վնասվել։

  • 63 տուն ավերվել է։

  • 40 շինություն, որտեղ ժողովի հանդիպումներ են անցկացվում, լրջորեն վնասվել է։

  • 1 շինություն, որտեղ համաժողովներ են անցկացվում, թեթևակի է վնասվել։

  • 3 շինություն, որտեղ համաժողովներ են անցկացվում, լրջորեն է վնասվել։

Ֆլորիդա

  • Մեր քույրերի ու եղբայրների շրջանում զոհեր չկան:

  • 2 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։

  • 5 874 քարոզիչ դեռևս տարհանված է։

  • 1 559 տուն թեթևակի վնասվել է։

  • 367 տուն լրջորեն է վնասվել։

  • 47 տուն ավերվել է։

  • 329 տուն կարգի է բերվել ապրելու համար։

  • 71 տուն վերանորոգվել է։

  • 38 աստվածապետական շինություն թեթևակի վնասվել է։

  • 1 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 1 համաժողովների սրահ լրջորեն վնասվել է։

Հարավային Կարոլինա

  • Մեր քույրերի ու եղբայրների շրջանում ոչ ոք չի մահացել և վնասվածքներ չի ստացել։

  • 35 քարոզիչ տարհանվել է։

  • 13 տուն թեթևակի վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուներն ու երեցները հովվական այցելություններ են կատարում և գործնական օգնություն տրամադրում տուժածներին։

  • Ֆլորիդայում տարհանվածներին աջակցելու համար կազմվել է աղետից տուժածներին օգնելու 14 ժամանակավոր կենտրոն։

  • Ֆլորիդայում և Կուբայում աղետից տուժածներին օգնելու կոմիտեներ են կազմվել։

  • Բոլոր աշխատանքները իրականացվել են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնների համաձայն։

Երբ տեսնում ենք, թե ինչպես է օգնություն տրամադրվում ողբերգության առաջ կանգնած մեր հավատակիցներին, մեր միտքն են գալիս սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Եհովային ապավինողը սիրառատ բարությամբ շրջապատված կլինի» (Սաղմոս 32։10