Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորամուծություն «JW Library Sign Language» ժեստերի լեզվի հավելվածում

Նորամուծություն «JW Library Sign Language» ժեստերի լեզվի հավելվածում

«JW Library Sign Language» հավելվածի 4-րդ տարբերակը, որը հասանելի դարձավ 2020 թվականի փետրվարի 15-ին, նոր կարևոր առանձնահատկություն ունի։ Հավելվածից օգտվողները կարող են մկնիկի մեկ հարվածով տեսնել հղումները, ինչը հեշտ կդարձնի ժողովներին պատրաստվելը և Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրելը։

«JW Library» հավելվածից օգտվողները վաղուց արդեն կարողանում են ուսումնասիրության ընթացքում առանց տեղը կորցնելու օգտվել հոդվածում առկա աստվածաշնչյան մեջբերումների ու հրատարակությունների հղումներից։ Սակայն այդ առանձնահատկությունը հասանելի չէր ժեստերի լեզվով օգտվողների համար, քանի որ տեսանյութի վրա հղումներ չկային։

«JW Library Sign Language» հավելվածի 4-րդ տարբերակը ինտերնետային հղումներ է պարունակում, և հավելվածից օգտվողները կարող են դիտման ընթացքում միացնել տեսանյութի հղումներում նշված մյուս տեսանյութերը և հետո շարունակել դիտել տվյալ տեսանյութը։

Տես, թե որքան հեշտ է միջշաբաթյա հանդիպմանը պատրաստվելը

Մենք համոզված ենք, որ հավելվածի այս կատարելագործված տարբերակը մեծ օգուտներ կբերի ժեստերի լեզվով խոսող մեր եղբայրներին ու քույրերին։ Մենք շնորհակալ ենք Եհովային այս բոլոր գործիքները տրամադրելու համար, քանի որ դրանց շնորհիվ մենք մտերմանում ենք նրա հետ (Սաղմոս 119:97

Տես, թե ինչպես է հղման միջոցով պարզ դառնում Ծննդոց 3։1-ի «օձի» և Հայտնություն 20։2-ի «վաղեմի օձի» միջև կապը