Անցնել բովանդակությանը

Հումանիտար օգնություն է տրամադրվում Գերմանիայում (ձախ կողմում՝ վերևում), ջրհեղեղ Բելգիայում (աջ կողմում՝ վերևում), ավերածություններ Նիդերլանդներում (ներքևում)

ՀՈՒԼԻՍԻ 27, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուժգին ջրհեղեղ արևմտյան Եվրոպայում

Ուժգին ջրհեղեղ արևմտյան Եվրոպայում

Տևական տեղատարափ անձրևների պատճառով 2021 թ. հուլիսի 13–17-ը Բելգիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում և Նիդերլանդներում բազմաթիվ գետեր վարարեցին, և ջրհեղեղների հետևանքով շատ մարդիկ մահացան։ Վնասի չափը դեռ պարզ չէ։ Վերջին հարյուրամյակի ընթացքում այս երկրներում այդպիսի ջրհեղեղ չէր եղել։

Տուժած հավատակիցներ

  • Ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել, և մահվան դեպքեր չկան։

  • Առնվազն 304 քարոզիչ տարհանվել է։

  • Մոտ 100 տուն լրջորեն վնասվել է։

  • Առնվազն 242 տուն թեթևակի վնասվել է։

  • 11 Թագավորության սրահ վնասվել է:

Օգնություն աղետից տուժածներին

  • Աղետից տուժածներին օգնելու 4 կոմիտե է ձևավորվել, մեկը՝ Բելգիայում, 2-ը՝ Գերմանիայում և Լյուքսեմբուրգում, մյուսն էլ՝ Նիդերլանդներում։

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները մաքրության և վերանորոգման աշխատանքներ են կազմակերպել. նրանք տները մաքրում են ջրից ու ցեխից, ինչպես նաև վերանորոգում վնասված մասերը։

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները և երեցները նաև հոգ են տարել, որ տարհանվածները ժամանակավոր կացարան և մաքուր ջուր ունենան։

  • Շրջանային վերակացուները հոգևոր և էմոցիոնալ օգնություն են տրամադրում եղբայրներին ու քույրերին։

  • Տեսակապով անցկացվող ժողովները շարունակվում են։ Մասնաճյուղերի կոմիտեների անդամները մխիթարում ու քաջալերում են տուժած քարոզիչներին։

  • Եղբայրներն այս բոլոր աշխատանքները կազմակերպում են՝ հաշվի առնելով COVID-19 համավարակի անվտանգության կանոնները։

Նիդերլանդներում երեցները մի տարեց կնոջ օգնեցին, որ տեղափոխվի իր տնից։ Դրանից հետո եղբայրները կապ հաստատեցին նրա որդու հետ, որը Եհովայի վկա չէ, որպեսզի տեղեկացնեն, որ մայրը ապահով վայրում է։ Որդին ասել էր մորը. «Ի՜նչ լավ կրոնի մեջ ես։ Ի՜նչ լավ են քո մասին հոգ տանում»։

Բելգիայում հրշեջների մի խումբ հետևում էր, թե մեր եղբայրներն ինչպես են հումանիտար օգնություն տրամադրում։ Նրանք մեր եղբայրներին գովեցին պաշտպանական միջոցներ կրելու և լավ կազմակերպված լինելու համար։ Այդպիսի մի խումբ էլ նկատեց մեր եղբայրների ջանքերը Գերմանիայում, երբ վերջիններս մանրամասնորեն հետևել էին հրշեջների ցուցումներին։ Հրշեջներից մեկն ասել էր. «Երանի բոլորը ձեզ նման լինեին»։

Մեր տուժած հավատակիցները շնորհակալ են կազմակերպությանը իրենց տրամադրած օգնության համար։ Նրանք երախտապարտ են նաև Կառավարիչ մարմնին, որ Եհովայի ժողովրդին խրախուսել է պատրաստվել բնական աղետներին։ Եվ, վերջապես, նրանք շնորհակալ են Եհովային, քանի որ նրա շնորհիվ իր ժողովուրդը «ապահով է բնակվում, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնում» (Առակներ 1։33