ՀՈՒԼԻՍԻ 8, 2013
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ջրհեղեղներ Կենտրոնական Եվրոպայում
Հունիսի սկզբներին Եվրոպայի կենտրոնական մասում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ դարձան Ավստրիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Չեխիայում և Սլովակիայում։ Մահացան առնվազն 20 հոգի և մոտ 100 000-ը էվակուացվեցին։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ ոչ մի Վկա չի մահացել կամ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Սակայն Գերմանիայում ամենաքիչը 100 Վկա և Չեխիայում Վկաների մոտ 10 ընտանիք ստիպված են եղել թողնելու իրենց տները։ Նրանք ապաստան են գտել հարազատների և հավատակիցների տներում։ Մեկական Թագավորության սրահ է քանդվել Գերմանիայում և Ավստրիայում։ Այդ տարածաշրջանի Վկա երեցները կազմակերպել են օգնության աշխատանքներ՝ տուժածներին թե՛ նյութական և թե՛ հոգևոր օգնություն տրամադրելու համար։
Մեդիա կոնտակտ(ներ)։
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Գերմանիա։ Ուոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110
Սլովակիա։ Ռաստիսլավ Էլիաս, հեռ. +421 2 49107611