Անցնել բովանդակությանը

Ռամապոյի տարածքը (կադր՝ վերևից)։ Կտրված ծառերը ուրվագծում են շինհրապարակի չափը։ Առջևի պլանում՝ փայտահատը շղթայավոր սղոցով ծառ է կտրում

ՀՈՒՆԻՍԻ 6, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռամապոյի նախագիծ

Ռամապոյի շինհրապարակի նախապատրաստությունները շարունակվում են

Ռամապոյի շինհրապարակի նախապատրաստությունները շարունակվում են

2023 թ. հունիսի 1-ին Նյու Յորք նահանգի շրջակա միջավայրի պահպանման վարչությունը թույլ տվեց մաքրել Ռամապոյի տարածքը կտրված ծառերից։ Ծառահատման աշխատանքներն ավարտվել էին մարտի 18-ին՝ շուրջ 2 շաբաթ առաջ այն սեզոնի ավարտից, երբ թույլ է տրվում ծառահատում իրականացնել։

Եղբայր Ռոբերտ Մակ-Ռեդմոնդը, ով Ռամապոյի շինարարական նախագծի կոմիտեի (ՇՆԿ) կոորդինատորն է, ասում է. «Մենք հասկանում ենք, որ նման խոշոր նախագծերի դեպքում յուրաքանչյուր թույլտվություն ու հաստատում մեկ քայլով ևս մոտեցնում է շինարարությունը սկսելուն։ Ականատես ենք եղել, թե Եհովան ինչպես է բազում խոչընդոտներ հեռացրել, և անհամբերությամբ սպասում ենք, որ տեսնենք, թե նա ինչպես կօգնի հաղթահարել ապագա խնդիրները» (Եսայիա 57։14

ՇՆԿ-ն շարունակում է համագործակցել տեղի իշխանությունների հետ, որպեսզի ձեռք բերի նախագծի ամբողջական թույլտվությունը։