ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սամոա լեզվով լույս է տեսել «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակը
2022 թ. հոկտեմբերի 9-ին սամոա լեզվով լույսընծայվեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակը։ Այդ մասին հայտարարեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը նախապես ձայնագրված ելույթում, որը դիտեցին Ամերիկյան Սամոայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Սամոայի քարոզիչները։ Ելույթից անմիջապես հետո ունկնդիրներին բաժանվեցին Աստվածաշնչի տպագիր օրինակները։ Գիրքը նաև հասանելի էր էլեկտրոնային ձևաչափով։
Եհովայի վկաները Սամոայում սկսել են քարոզել 1931 թ.-ից, իսկ առաջին ժողովը կազմավորվել է 1953 թ.-ին Ապիայում։ Առաջին անգամ սամոա լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը» հասանելի էր դարձել 2009 թ.-ին։ Թե՛ Եհովայի վկաները, թե՛ մյուսները մեծ ոգևորությամբ էին ընդունել ճշգրիտ և դյուրընթեռնելի այս թարգմանությունը։
Ինչ վերաբերում է վերանայված «Նոր աշխարհ թարգմանությանը», ապա հարկ է նշել, որ թարգմանիչները հատուկ ջանքեր են գործադրել, որպեսզի օգտագործեն ժամանակակից և հասկանալի լեզու՝ միևնույն ժամանակ չվտանգելով տեքստի ճշգրտությունը։ Թարգմանիչներից մեկն ասաց. «Սամոացիները շատ են հարգում Աստվածաշունչը։ Այս փաստը ի մտի ունենալով՝ թարգմանչական խումբը օգտագործել է պարզ և հասկանալի, սակայն ոչ շատ խոսակցական լեզու։ Ու այժմ Եհովայի օրհնությամբ մենք ունենք սամոա լեզվով վերանայված թարգմանությունը, որից օգուտներ կքաղենք բոլորս»։
Մենք համոզված ենք, որ այս թարգմանությունը կօգնի մարդկանց հասկանալ մեր Աստված Եհովայի անգին մտքերը (Սաղմոս 139։17)։