ԱՊՐԻԼԻ 27, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր վարչության նախագիծ․ Ռամապո
Ստացել ենք մուտքի ճանապարհի վերակառուցման թույլտվությունը, սակայն նախագծի վերջնական թույլտվությունը ընթացքի մեջ է
2022 թ. մարտի 8-ին Ռամապոյի շինարարական նախագծի կոմիտեն (ՇՆԿ) Թաքսիդոյի քաղաքաշինության խորհրդից ստացավ անհրաժեշտ թույլտվությունը։ Այժմ կարող են սկսվել Ռամապոյի ճանապարհի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները։ Սակայն եղբայրները սպասում են շինարարական նախագծի վերջնական թույլտվությանը, որը պետք է տա Ռամապոյի քաղաքաշինության խորհուրդը։ a
Եղբայր Ռոբերտ Մակ-Ռեդմոնդը, ով ՇՆԿ-ի կոորդինատորն է, ասում է. «Նախագծի ստեղծման փուլում մենք հասկացանք, որ մուտքի ճանապարհը ձևափոխելու կարիք կա։ Այս թույլտվությունը ստանալուց հետո մենք կարող ենք վարձել կապալառուների և ընդլայնել ճանապարհը, ինչը կօգնի երթևեկությունը ավելի անվտանգ դարձնել։ Նրանք աշխատանքը կավարտեն այս ամառվա վերջում։ Բացի այդ՝ մեր կամավորները շուտով ավարտին կհասցնեն պատմական քարե կամրջի վերականգնման աշխատանքները»։
Եղբայր Գարի Ստրադովսկին, ով նույնպես ծառայում է ՇՆԿ-ում, ավելացնում է. «Շատ ուրախ ենք, որ ստացել ենք այս թույլտվությունը։ Մեկ քայլով էլ մոտեցանք մեր նպատակին՝ ամբողջ նախագծի վերջնական թույլտվությունը ձեռք բերելուն։ Հենց որ այն լինի մեր ձեռքում, կապալառուները կսկսեն շինհրապարակի մաքրման և նախապատրաստման աշխատանքները։ Ըստ ամենայնի, դա կլինի 2022 թ. վերջում։ Եթե ամեն ինչ ծրագրվածի համաձայն լինի, կամավորները կսկսեն աշխատել 2023 թ. կեսերին»։
Շատ ուրախ ենք լսել այս լավ նորությունը։ Կշարունակենք աղոթել, որ Եհովան օրհնի այս նախագիծը (Զաքարիա 4։6)։
a Ռամապոյի տարածքը գտնվում է երկու շրջանների՝ Օրանժի և Ռոքլենդի (Նյու Յորք, ԱՄՆ) տարածքում, այդ իսկ պատճառով ՇՆԿ-ն պետք է թույլտվություն ստանա և՛ Թաքսիդոյի քաղաքաշինության խորհրդից, և՛ Ռամապոյի քաղաքաշինության խորհրդից։