Անցնել բովանդակությանը

Ռուսաստանում և Ղրիմում ազատազրկված մեր հավատակիցները

ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարբեր ազգեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով պահանջում են դադարեցնել Եհովայի վկաների հալածանքը

Տարբեր ազգեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով պահանջում են դադարեցնել Եհովայի վկաների հալածանքը

2021 թ. դեկտեմբերի 17-ին «Կրոնական ազատության միջազգային ալյանսին» a անդամակցող բազմաթիվ երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հօգուտ հավատի համար հալածվող Եհովայի վկաների։ Հայտարարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր բանտարկված Վկաներին, ինչպես նաև դադարեցնել խոշտանգումներն ու ֆիզիկական բռնությունները, խուզարկություններն ու խտրականությունը։

Ամբողջ աշխարհում ավելի քան 150 Եհովայի վկաներ բանտարկված են հավատի համար այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ղրիմը, Էրիթրեան, Ռուսաստանը, Սինգապուրը և Տաջիկստանը։ Ալյանսի անդամ երկրները «լուրջ մտահոգություն» հայտնեցին Եհովայի վկաների նկատմամբ այս «աճող բռնաճնշումների» կապակցությամբ և հաստատեցին, որ Վկաները իրավունք ունեն դավանել իրենց կրոնը «առանց վախի, ոտնձգությունների, խտրականության կամ հալածանքի»։

Մենք գնահատում ենք արդարամետ կառավարություններին, որոնք բարձրաձայնում են դավանանքի ազատության հետ կապված մեր խնդիրները։ Գիտենք, որ Եհովան կշարունակի պաշտպանել հալածանքների մեջ գտնվող մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր լիովին վստահում են իրեն։ Նաև համոզված ենք, որ նրանց «կպահպանի հարատև խաղաղությամբ» (Եսայիա 26:3

a Ալյանսը երկրների խումբ է, որը վճռականորեն խրախուսում է կրոնի կամ դավանանքի ազատությունը ամբողջ աշխարհում։