Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 2013
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոփոխություններ jw.org կայքում

Փոփոխություններ jw.org կայքում

2013-ի հոկտեմբերի սկզբներին կայքի Նորություններ և Մեր մասին բաժիններում փոփոխություն կլինի։ Նորություններ բաժինը կվերանվանվի Լրատվություն։ Այս բաժնում կլինեն միայն լրատվական նյութեր և իրավաբանական թեմաներով տեղեկություններ։ Մինչ այս Նորություններ բաժնում տեղ գտած պատմությունների մեծ մասը կերևա Մեր մասին բաժնում՝ Գործունեություն խորագրի տակ։ Այստեղ երևացող թեմաները կհետաքրքրեն նրանց, ովքեր ուզում են ծանոթանալ Եհովայի վկաների գործունեությանը։ Պատմությունները և տեսանյութերը կխմբավորվեն հետևյալ խորագրերի ներքո՝ Մեր քարոզչական գործունեությունը, Մեր հրատարակչական գործունեությունը, Հատուկ իրադարձություններ, Կյանքը Բեթելում, Շինարարական նախագծեր, Հանրօգուտ աշխատանքներ և Աստվածաշնչին ներդաշնակ ապրելակերպ։