ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր վարչության նախագիծ. Ռամապո
Քաղաքային խորհուրդը հաստատում է գոտիավորման փոփոխությունը. ևս մեկ քայլ շինթույլտվության ճանապարհին
2022 թ. նոյեմբերի 9-ին Ռամապոյի քաղաքային խորհուրդը հաստատեց տարածքի գոտիավորման նախագիծը, ինչի շնորհիվ Ռամապոյի շինարարական նախագծի կոմիտեն (ՇՆԿ) կարող է դիմել հատուկ թույլտվության և շինարարական թույլտվության համար։ a
Բացի սրանից՝ կապալառուները ընդլայնել ու թեթևակի ձևափոխել են Ռամապոյի մուտքի ճանապարհը։ Շինարարության կամավորներն էլ ավարտել են հին քարե կամրջի վերականգնման աշխատանքները, որը գտնվում է շինհրապարակ տանող ճանապարհին։ Վերանորոգման ընթացքում կամուրջը ամրացվեց և ընդլայնվեց շինարարական տեխնիկայի, շտապօգնության ու հրշեջ մեքենաների տեղաշարժն ապահովելու համար։ Շինարարական նախագծի սկզբնական փուլում ողջ երթևեկությունն իրականացվելու է այդ կամրջի վրայով։
Եղբայր Մեթյու Մորդեկին, որը ծառայում է ՇՆԿ-ում, նշում է. «Գոտիավորման փոփոխության հաստատումը մեզ հնարավորություն է ընձեռում միաժամանակ դիմել հատուկ թույլտվության և շինարարական թույլտվության համար։ Արդյունքում՝ մաքրման և նախապատրաստման աշխատանքները կկարողանանք սկսել 2022 թ. դեկտեմբերին»։
Աղոթում ենք, որ Եհովան շարունակի «հաջողություն տալ» այս շինարարական նախագծում աշխատող մեր եղբայրներին ու քույրերին (Նեեմիա 1։11)։
a Նախքան գոտիավորման փոփոխությունը տարածքը հատկացված էր տարեց քաղաքացիների և հատուկ կարիքներ ունեցողների համար։