ՕԳՈՍՏՈՍԻ 28, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել կեկչի լեզվով
2023 թ. օգոստոսի 18-ին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի անդամ եղբայր Խոսե Լուիս Պենյան հայտարարեց կեկչի լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովի առաջին օրը, որը տեղի ունեցավ Սան Խուան Չամելկոյում (Ալտա Վերապաս, Գվատեմալա)։ Ծրագրի 590 ներկաները ստացան նոր թարգմանության տպագիր օրինակները։ Թվային և աուդիո տարբերակները ևս հասանելի էին բեռնելու համար։ Բելիզում և Գվատեմալայում կեկչի լեզով խոսում է ավելի քան 1 300 000 մարդ։ Ներկայումս երկու երկրներում կեկչի լեզվով գործող 17 ժողովներում և 4 խմբերում ծառայում են 520 քարոզիչներ։
Որոշ եղբայրներ և քույրեր նշել են, թե ինչ ազդեցություն կունենա այս նոր թարգմանությունը կեկչի լեզվով խոսող համայնքի վրա և թե ինչպես կօգնի այդ մարդկանց ավելի լավ հասկանալ Աստծու Խոսքը։ Քույրերից մեկը մի օրինակ բերեց։ Նա ասում է. «Նոր աշխարհ թարգմանությունը» 1 Տիմոթեոս 1։11-ում Եհովային նկարագրում է որպես «երջանիկ Աստծու», սակայն կեկչի լեզվով կան Աստվածաշնչի թարգմանություններ, որոնք թերանում են ճիշտ ներկայացնել Եհովայի այս հատկությունը։ Այժմ այս համարի օգնությամբ կարող եմ հիշեցնել մարդկանց, որ Եհովային ճանաչելը կարող է մեզ երջանիկ դարձնել նույնիսկ դժվար իրավիճակներում»։
Մենք վստահ ենք, որ այս նոր թարգմանությունը կօգնի կեկչի լեզվով խոսող բազմաթիվ ազնվասիրտ մարդկանց ճանաչել ու սիրել Եհովային, ինչպես նաև գնահատել նրա Խոսքը (Առակներ 7։1, 2)։