Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 28, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ֆրեդի» ցիկլոնը ավերածություններ է հասցրել Արևելյան Աֆրիկայում

«Ֆրեդի» ցիկլոնը ավերածություններ է հասցրել Արևելյան Աֆրիկայում

Վերջերս Արևելյան Աֆրիկային հարվածեց «Ֆրեդի» ցիկլոնը, որն ըստ վիճակագրության՝ երբևէ ամենաերկար տևած տրոպիկական ցիկլոնն է։ Այն մոլեգնեց 2023 թ. փետրվարի սկզբին և հարվածեց մի քանի երկրների։ Փետրվարի 21-ին այն ավերածություններ պատճառեց Մադագասկար կղզուն, իսկ մի քանի օր անց, հատելով Մոզամբիկի նեղուցը, հարվածեց Մոզամբիկին և Մալավիին։ Փոթորիկը շարունակեց ուժգնանալ և 2023 թ. մարտի 11-ին երկրորդ անգամ հարվածեց Մոզամբիկին։ Մադագասկարի, Մոզամբիկի և Մալավիի շատ շրջաններ տուժեցին։ Այս տարածքներում ուժեղ քամին ու հորդ անձրևները ջրհեղեղի պատճառ դարձան՝ վնասելով տները։ Դրա հետևանքով ավելի քան 500 մարդ զոհվեց, որոնց թվում էին մեր հավատակիցներից մի քանիսը։ Հազարավոր մարդիկ տարհանվեցին։

2023 թ. մարտի 27-ի դրությամբ ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են տարբերվել, քանի որ եղբայրները դեռևս գնահատում են պատճառված վնասը դժվար հասանելի տարածքներում։

Տուժած հավատակիցներ և վնասներ

Մադագասկար

  • 256 քարոզիչներ և նրանց ընտանիքի անդամները տարհանվել են։

  • 8 տուն ավերվել է։

  • 29 տուն վնասվել է։

  • 3 Թագավորության սրահ վնասվել է։

Մալավի

  • Ցավոք, 8 քարոզիչ մահացել է, իսկ 6-ը ներկայումս անհետ կորած է։

  • 3 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • Առնվազն 4 300 քարոզիչներ և նրանց ընտանիքի անդամները տարհանվել են։

  • 821 տուն ավերվել է։

  • 174 տուն վնասվել է։

  • 20 Թագավորության սրահ վնասվել է։

Մոզամբիկ

  • Ցավոք, 1 քարոզիչ մահացել է, իսկ 1-ը ներկայումս անհետ կորած է։

  • 880 քարոզիչներ և նրանց ընտանիքի անդամները տարհանվել են։

  • 248 տուն ավերվել է։

  • 185 տուն վնասվել է։

  • 7 Թագավորության սրահ վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Աղետից վնասված շատ տարածքներ դեռևս անհասանելի են։

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները տրամադրում են կացարաններ, սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ։

  • Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը քաջալերում է մի խումբ տարհանված հավատակիցների (Չոկվե)

    Եղբայրները Մոզամբիկի Գազա շրջանում ճամբար կառուցեցին, որպեսզի ժամանակավոր կացարանով ապահովեն 167 քարոզիչների և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր ապաստան էին գտել համաժողովների սրահում։ Հարյուրավոր այլ հավատակիցների էլ տեղավորեցին Թագավորության սրահներում և մասնավոր տներում։

  • Առնվազն 16 տուն արդեն վերանորոգվել է։

  • Մասնաճյուղերի կոմիտեների անդամները, շրջանային վերակացուները և տեղի երեցները այցելում են տուժած ընտանիքներին, որպեսզի անհրաժեշտ օգնություն ցույց տան և մխիթարեն նրանց։

Չնայած այս ծանր հանգամանքներին՝ տուժած հավատակիցները հնարավորության սահմաններում շարունակում են հանդիպումներ անցկացնել և քաջալերել միմյանց։ Համոզված ենք, որ Եհովան նրանց կտա «սովորականին գերազանցող ուժը» և կօգնի ամուր մնալ (2 Կորնթացիներ 4։7