Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 16, 2013
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սկսվել են Եհովայի վկաների՝ «Աստծու Խոսքը ճշմարտություն է» համաժողովները

Սկսվել են Եհովայի վկաների՝ «Աստծու Խոսքը ճշմարտություն է» համաժողովները

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Եհովայի վկաները պատրաստվում են այս տարվա մարզային համաժողովին, որի թեման է «Աստծու Խոսքը ճշմարտություն է»։ Նրանք բաժանում են նաև հրավիրատոմսեր բոլոր մարդկանց, ինչպես արել են նախորդ տարիներին։ Միացյալ Նահանգներում համաժողովները սկսել են մայիսին և ամբողջ աշխարհում անցկացվելու են մինչև տարեվերջ։

«Համաժողովի թեման այս տարի շատ նշանակալից է, քանի որ մեծ շեշտ է դրվում մեր ընտանիքների համար մեծագույն արժեք ներկայացնող մի գրքի՝ Աստվածաշնչի վրա,— ասում է Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների մամլո խոսնակը։— Եհովայի վկաների համար այս ծանր ժամանակներում Աստվածաշունչը ամենավստահելի առաջնորդության և խորհուրդների աղբյուրն է։ Համոզված ենք, որ թե՛ Վկաները և թե՛ հյուրերը հաճույքով կունկնդրեն բազմազան ու գործնական ծրագիրը և շատ օգուտներ կքաղեն»։

Պարոն Բրաունը նշեց, որ Եհովայի վկաների համար Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը առաջնային տեղ է զբաղեցնում։ Ամեն շաբաթ Վկաները մի ամբողջ երեկո տրամադրում են ընտանիքով Աստվածաշունչն ուսումնասիրելուն և փնտրտուքներ կատարելուն, որը անվանում են «Ընտանեկան երկրպագություն»։ Նա ավելացրեց. «Այս տարի համաժողովների ժամանակ բոլորը կստանան թարմ նյութեր Աստվածաշնչի անձնական և ընտանեկան ուսումնասիրության համար։ Անակնկալ, որ լինում է ամեն տարի»։

2013թ. «Աստծու Խոսքը ճշմարտություն է» համաժողովների անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին տեղեկություններ կարող եք գտնել Եհովայի վկաների պաշտոնական վեբ կայքում՝ jw.org։ Լրագրողները կարող են կապ հաստատել Եհովայի վկաների մասնաճյուղերի հետ՝ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000