Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 15, 2014
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եհովայի վկաները հայտարարում են միջազգային համաժողովների մասին

Եհովայի վկաները հայտարարում են միջազգային համաժողովների մասին

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Եհովայի վկաները հայտարարում են, որ սկսած 2014թ. հունիսից մինչև 2015-ի հունվարը՝ աշխարհի տարբեր քաղաքներում միջազգային համաժողովներ են անցկացվելու։ Առաջինը տեղի կունենա ԱՄՆ-ում, այնուհետև Անգլիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Զիմբաբվեում, Էկվադորում, Հարավային Կորեայում և Հունաստանում։ Այս միջազգային համաժողովներին զուգահեռ կանցկացվեն տարածաշրջանային համաժողովները, որոնք Եհովայի վկաները կազմակերպում են ամեն տարի։

Միջազգային համաժողովներից առաջինը տեղի կունենա 2014թ. հունիսի 6-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգում՝ Դետրոյտի «Ֆոլդ Ֆիլդ» մարզադաշտում։ Նախատեսված է 45500 ներկաների համար, որոնցից 2500-ը կլինեն արտասահմանցի պատվիրակներ։

Միջազգային համաժողովներին կլինեն տարբեր երկրներից պատվիրակներ, իսկ որոշ վայրերում՝ նաև միսիոներներ։ Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների խոսնակը գլխավոր վարչությունից (Բրուքլին, Նյու Յորք), ասում է. «Մեր միջազգային համաժողովները ուրախ առիթներ են։ Կարծում ենք, որ ոչ միայն Եհովայի վկաները, այլև բոլոր ներկաները մեծ բավականություն կստանան այս միջոցառումներից, որտեղ հավաքվելու ենք ընտանիքներով ու ընկերներով և ունկնդրելու ենք հարուստ ծրագիրը, որը բացառիկ է լինելու»։

Տարածաշրջանային համաժողովի խորագիրն է «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը»։ Ջ. Բրաունն ասում է, որ «ծրագիրը կընդգծի Աստվածաշնչի առանցքային թեման և Եհովայի վկաների երկու գլխավոր համոզմունքները. այն, որ Աստծու Թագավորությունը հաստատվել է 1914թ.-ին, և Հիսուս Քրիստոսը այս Թագավորության Թագավորն է։ Այս համաժողովը հատկանշական է նրանով, որ այս տարի լրանում է Աստծու Թագավորության հարյուրամյակը»։

Եհովայի վկաները պատրաստվում են բոլորին հրավիրել իրենց ամենամոտ վայրում կազմակերպվող համաժողովին։ Ինչպես Եհովայի վկաների բոլոր ժողովի հանդիպումների, այնպես էլ այս մեծ միջոցառումների ժամանակ հանգանակություն չի հավաքվում, և մուտքը ազատ է։

Թե երբ և որտեղ են անցկացվելու «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը» համաժողովները, կարող եք իմանալ Եհովայի վկաների՝ jw.org պաշտոնական կայքից։ Լրագրողները մեդիա կոնտակտները և այլ տեղեկություններ իմանալու համար կարող են կապվել Եհովայի վկաների իրենց երկրի մասնաճյուղի հետ։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000