Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 30, 2017
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վկաները պատրաստվում են 2017թ.-ին կայանալիք կարևոր միջոցառումներին

Վկաները պատրաստվում են 2017թ.-ին կայանալիք կարևոր միջոցառումներին

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Եհովայի վկաները հրավիրում են մարդկանց ներկա լինելու 2017թ.-ին կայանալիք կարևոր միջոցառումներին։

2017թ. ապրիլի 11-ին՝ երեքշաբթի, ողջ աշխարհի Եհովայի վկաները կնշեն Տիրոջ ընթրիքը, որը հայտնի է նաև որպես Քրիստոսի մահվան հիշատակի երեկո, և որը նշվում է ամեն տարի։ Վկաները հատուկ քարոզարշավ են անում, որը սկսվել է 2017թ. մարտի 18-ին և ավարտվելու է 2017թ. ապրիլի 11-ին։ Նրանց նպատակն է հնարավորինս շատ մարդկանց անհատապես այդ Երեկոյի հրավիրատոմս տալ, որում նշված են Հիշատակի երեկոյի անցկացման վայրի հետ կապված մանրամասներ։ Եհովայի վկաների համար դա տարվա ամենակարևոր միջոցառումն է։

Հիշատակի երեկոյից հետո Վկաները մարդկանց կհրավիրեն լսելու Աստվածաշնչի վրա հիմնված 30 րոպե տևողությամբ ելույթ, որի վերնագիրն է «Ինչպես խաղաղասիրություն զարգացնել բարկությամբ լի աշխարհում»։ Այդ ելույթը կներկայացվի 2017թ. ապրիլի 15-ին կամ 16-ին (շաբաթ կամ կիրակի) ողջ աշխարհում Եհովայի վկաների Թագավորության սրահներից շատերում։

2017թ. մայիսի 19-ից սկսած՝ Եհովայի վկաները կսկսեն անցկացնել «Մի՛ հանձնվիր» խորագրով եռօրյա համաժողովներ։ Համաժողովները կսկսեն անցկացվել Միացյալ Նահանգներում և ապա կանցկացվեն այլ երկրներում մինչև 2018թ. սկիզբը։ Յուրաքանչյուր համաժողովից առաջ Վկաները կմասնակցեն երեք շաբաթ տևող քարոզարշավի՝ մարդկանց հրավիրելով ներկա լինելու տվյալ վայրում անցկացվող ծրագրին։

Այս բոլոր միջոցառումներին, ինչպես նաև Եհովայի վկաների ժողովի բոլոր հանդիպումներին մասնակցելն անվճար է։ Լրատվամիջոցները հրավիրվում են կապ հաստատելու իրենց տարածաշրջանում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղի հետ՝ տվյալ շրջանում անցկացվող վերոնշյալ միջոցառումների լուսաբանման հետ կապված աջակցություն ստանալու համար։

Մեդիա կոնտակտ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000