ՄԱՅԻՍԻ 1, 2018
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայիսին մեկնարկում են Եհովայի վկաների՝ 2018 թ. տարածաշրջանային համաժողովները
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Եհովայի վկաները կմեկնարկեն իրենց տարածաշրջանային համաժողովները 2018 թ. մայիսի 18-ին՝ ուրբաթ։ Այս տարվա համաժողովի խորագիրն է «Քա՛ջ եղիր»։ Մինչ այդ ողջ աշխարհում Եհովայի վկաները կմասնակցեն համաշխարհային քարոզարշավի՝ հրավիրելով մարդկանց անվճար ներկա լինելու ծրագրին։ Համաժողովները կանցկացվեն 180 երկրներում։
Եռօրյա ծրագիրը կազմված է 54 մասից, և այն կներկայացվի ելույթների, ներկայացումների ձայնագրությունների, հարցազրույցների և կարճ տեսանյութերի միջոցով։ Բացի այդ, համաժողովի վերջին օրը կցուցադրվի «Հովնանի պատմությունը. քաջության և ողորմածության դաս» վերնագրով վիդեոբեմադրությունը։ Յուրաքանչյուր օր առավոտյան և հետճաշյա ծրագիրը կսկսվի հատուկ համաժողովի համար պատրաստված երաժշտական տեսանյութով։
Եհովայի վկաների ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը նշում է. «Երբ լսում ենք լուրերը, պարզ տեսնում ենք, որ բոլոր տարիքի մարդիկ այսօր առավել քան երբևէ համակված են անհանգստություններով և վախերով։ Քաջություն է պետք այս ճնշումները դիմագրավելու համար։ Ուստի բոլորին սիրով հրավիրում ենք այս տարվա համաժողովին, որպեսզի օգուտ քաղեն Աստվածաշնչում պարփակված խորհուրդներից»։
Յուրաքանչյուր համաժողովի ամսաթիվը և վայրը կարող եք իմանալ Վկաների՝ jw.org պաշտոնական կայքից։
Մեդիա կոնտակտ:
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000