ՄԱՐՏԻ 28, 2018
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եհովայի վկաների համաշխարհային միասնությունը նամակների արշավի ընթացքում
2017 թ. մարտի 21-ին՝ երեքշաբթի, Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը ողջ աշխարհի եղբայրությանը կոչ արեց նամակներ գրել Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք սպառնում էին արգելել մեր գործունեությունը ողջ երկրում։ Թեև հնարավոր չէ ստույգ ասել, թե նամակներից քանիսը հասան Ռուսաստանի իշխանություններին, սակայն գրողներից ոմանք պաշտոնական պատասխան նամակ ստացան։ Չնայած որ Ռուսաստանի իշխանությունները չցանկացան ուշադրություն դարձնել այդ հարգալից կոչերին և չարաշահեցին իրենց իշխանությունը՝ հարձակում գործելով մեր եղբայրների դավանանքի վրա, այնուամենայնիվ, այդ արշավը ապշեցուցիչ կերպով ցույց տվեց Եհովայի կազմակերպության համաշխարհային միասնությունը։ Ռուսաստանի մեր հավատակիցների համար այն նաև հստակ ապացույց էր, որ ողջ եղբայրությունը պատրաստ է աջակցելու իրենց (1 Պետրոս 2։17)։
Շատ Վկաներ մեծ ջանքեր թափեցին, որպեսզի մասնակցեն այս արշավին։ Որոշ երկրներում Ռուսաստան նամակ ուղարկելը շատ թանկ է, ուստի նրանք, ովքեր ավելի շատ միջոցներ ունեին, առատաձեռնորեն աջակցեցին քիչ միջոցներ ունեցողներին, որպեսզի նրանք էլ մասնակցեին արշավին։ Որոշ քարոզիչներ էլ նամակները այլ երկրներում ապրող իրենց ընկերների միջոցով ուղարկեցին, որտեղից դրանք ուղարկելը ավելի էժան է։ Շատ եղբայրներ ու քույրեր ընտանիքներով կամ ժողովներով հավաքվեցին, որ միասին նամակներ գրեն և միանգամից մեծ քանակությամբ ուղարկեն։ Այդպես քարոզիչները գումարի խնայողություն արեցին, իսկ արշավը հիշարժան հոգևոր իրադարձություն դարձավ։
Բացի այդ, տեղեկություն է ստացվել այն մասին, որ փոստի աշխատողները աջակցել են այդ արշավին։ Օրինակ՝ Բառանքիլյայում (Կոլումբիա) ծանրոցների փոխադրման ծառայության պետը նշել է. «Ինձ ապշեցրեց ձեր համաշխարհային միասնությունը, և որ դուք միասին հավաքվել եք այս վեհ նպատակով՝ կապված Ռուսաստանի հետ։ Պատկերացնում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այստեղ՝ Բառանքիլյայում, տեղի է ունենում աշխարհով մեկ ամեն մի քաղաքում։ Այս ուղերձը ուժգին և ազդեցիկ է լինելու, նաև համաշխարհային բնույթ է կրելու, և ես հույս ունեմ, որ ուրիշներն էլ են գիտակցում դրա կարևորությունը»։ Անսոնում (Հարավային Կորեա) մի փոստապետ հատուկ պատուհան բացեց, որպեսզի Եհովայի վկաները դրա միջոցով նամակներ ուղարկեն, և նույնիսկ եղբայրներին անվճար ծրարներ տրամադրեց այլ երկրներ փոստային առաքում անելու համար։
Եհովայի վկաների ներկայացուցիչ Յարոսլավ Սիվուլսկին ասում է. «Երբ Ռուսաստանում եղբայրները իմացան, որ Կառավարիչ մարմինը իրենց համար նամակների արշավ է ձեռնարկել, հասկացան, որ անկախ նրանից, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի, իրենք հավատի հարցում մենակ չեն»։
Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը նշում է. «Նամակների այս արշավը ավելի քան երբևէ ցույց տվեց, որ Եհովայի ժողովուրդը համախմբված է։ Մենք մոտենում ենք այս համակարգի վերջին, և մեր միասնականությունը անչափ կարևոր է լինելու փրկություն ստանալու համար։ Մինչ սպասում ենք, որ տեսնենք, թե Եհովան ինչպես է առաջնորդելու Ռուսաստանում դեպքերի զարգացումը, մենք կօգտագործենք բոլոր հնարավոր միջոցները՝ մեր եղբայրներին օգնելու համար։ Նաև կշարունակենք միասնաբար աղերսել Եհովային՝ վստահ լինելով, որ մեր Աստվածը ամեն կերպ հոգ կտանի նրանց մասին» (Սաղմոս 65:2)։
Ավստրիա
Բոլիվիա
Բոսնիա և Հերցեգովինա
Դանիա
Էկվադոր
Գերմանիա
Գանա
Գվատեմալա
Ինդոնեզիա
Ճապոնիա
Նեպալ
Ռումինիա
Ռուանդա
Սլովակիա
Իսպանիա
Շրի Լանկա
Շվեյցարիա
Տանզանիա
Զամբիա