ՄԱՐՏԻ 6, 2018
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վկաները մեկնարկում են Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին մարդկանց հրավիրելու ամեն տարի կազմակերպվող քարոզարշավը
2018 թ. մարտի 3-ին Եհովայի վկաները ողջ աշխարհում քարոզարշավ են սկսել, որպեսզի տարածեն Տիրոջ ընթրիքի, որը հայտնի է նաև որպես Հիսուսի մահվան հիշատակի երեկո, հրավիրատոմսերը։ 240 երկրներում Վկաները մարտի 31-ին ներկա կլինեն այդ միջոցառմանը, որը նրանք համարում են տարվա ամենակարևոր իրադարձությունը։ Հրավիրատոմսում նաև հրավեր է տրվում լսելու աստվածաշնչյան հատուկ մի ելույթ, որի վերնագիրն է «Ո՞վ է իրականում Հիսուս Քրիստոսը»։ Այն կներկայացվի մարտի 19-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Եհովայի վկաների ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը նշում է. «2017 թ.-ին ավելի քան 20 միլիոն մարդ ներկա եղավ Հիշատակի երեկոյին, որոնցից մոտ 12 միլիոնը Վկաներ չէին։ Ուստի Հիշատակի երեկոն ամեն տարի նշվող կարևոր իրադարձություն է ոչ միայն Եհովայի վկաների, այլև ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար։ Մենք նպատակ ունենք, որ մեր բոլոր մերձավորները ստանան այդ հրավիրատոմսը, որպեսզի ներկա լինեն այդ միջոցառմանը իրենց հարմար վայրում»։
Մեդիա կոնտակտ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000