Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 2018
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մանգհութ» թայֆունի հետևանքները

«Մանգհութ» թայֆունի հետևանքները

«Մանգհութ» թայֆունը, որը մի քանի օր շարունակ մոլեգնել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում և Հարավչինական ծովում, մեծ ավերածությունների պատճառ է դարձել։ Հետևյալ տեղեկությունները ստացվել են այն մասնաճյուղերից, որոնք հոգ են տանում այդ աղետից տուժած մեր եղբայրների ու քույրերի մասին։

Միկրոնեզիա։ 2018 թ. սեպտեմբերի 10-ին «Մանգհութ» թայֆունը հարվածեց Հյուսիսային Մարիանյան կղզիներից մեկին՝ Ռոտա կղզուն։ 2002 թ.-ից ի վեր այն Ռոտա կղզին պատուհասած ամենահզոր փոթորիկն է։ Ուրախ ենք տեղեկացնելու, որ մեր հավատակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել, և այդ կղզում գտնվող միակ Թագավորության սրահը չի վնասվել։ Մի եղբայր ժամանակավորապես տեղափոխվել է ուրիշ կացարան, մինչև որ նրա տունը վերանորոգվի։ Շրջանային վերակացուն այցելել է Ռոտա, որպեսզի քաջալերի եղբայրներին ու քույրերին։

Ֆիլիպիններ։ 2018 թ. սեպտեմբերի 15-ին «Մանգհութ» թայֆունը (Ֆիլիպիններում հայտնի է որպես «Օմպոնգ») հարվածեց Կագայան նահանգի Բագիո քաղաքին։ «Մանգհութը» այս տարի Ֆիլիպիններում մոլեգնած հզորագույն փոթորիկն է։ Զոհերի թիվը հասել է 81-ի, բայց դեռ շարունակում է աճել։

Ցավոք, «Մանգհութ» թայֆունի հետևանքով Բենգետում զոհվել է մի քույր, և չորս եղբայր վնասվածք է ստացել։ Նախնական տվյալներով՝ վնասվել է մեր եղբայրներին պատկանող 938 տուն, իսկ 15-ը ամբողջությամբ ավերվել է։ Բացի այդ, վնասվել է առնվազն 28 Թագավորության սրահ, որոնցից մեկը սողանքի հետևանքով գրեթե լիովին փլուզվել է։ Աղետից տուժածներին օգնելու չորս կոմիտեներ, որոնք գտնվում են Բագիոյում, Կաուայանում, Լաոագում և Տուգուեգարաոյում, հոգ են տանում մեր հավատակիցների ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքների մասին։ Մոտ օրերին մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը կայցելի մեր եղբայրներին, որպեսզի քաջալերի նրանց։

Հոնկոնգ։ 2018 թ. սեպտեմբերի 16-ին «Մանգհութ» թայֆունը հասավ Հոնկոնգ։ Թայֆունը չնչին վնաս պատճառեց մասնաճյուղին և այն բնակարանային համալիրին, որտեղ ապրում է Բեթելի ընտանիքը։ Վկաներին պատկանող երկու տուն մեծ վնաս է կրել։ Մեկը վնասվել է ընկնող ծառի պատճառով, իսկ մյուսը՝ ուժգին քամիների, որոնք քշել տարել են տանիքը։ Մի քանի այլ տներ էլ վնասվել են ջրի պատճառով։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեներից մեկը, որը գտնվում է Հոնկոնգում, հոգ է տանում եղբայրների անհրաժեշտ կարիքների մասին։

Մենք մտածում և աղոթում ենք մեր եղբայրների ու քույրերի մասին, որոնք տուժել են «Մանգհութ» թայֆունի պատճառով։ Մխիթարվում ենք՝ տեսնելով, որ մեր հավատակիցները սիրով օգնության ձեռք են մեկնում նրանց։ Իսկապես որ, մեր միասնական հոգևոր ընտանիքը օրհնություն է Եհովայից (Առակներ 17:17