ՄԱՅԻՍԻ 12, 2014
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասնագետների կարծիքը համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքի վերաբերյալ
Մասնագետները խոսում են այն մասին, թե ինչպես է Եվրոպայում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ձևավորվել և դարձել մարդու հիմնարար իրավունքներից մեկը։
Պարոն Նիլս Մուժնիկսը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար, որին հանձնարարված է խթանել մարդու իրավունքների իրականացմանը անդամ երկրներում։
Պարոն Ռիչարդ Քլեյթոնը՝ թագավորական փաստաբանը, ներկայացնում է Միացյալ Թագավորությունը Վենետիկի հանձնաժողովում։ Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է, որը մասնագիտացված է սահմանադրական հարցերում։
Դիտեք ուշագրավ հատվածներ նրանց հետ անցկացված հարցազրույցից։