ՄԱՅԻՍԻ 16, 2017
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնարկում են Եհովայի վկաների տարածաշրջանային համաժողովները
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2017թ. մայիսի 19-ին կսկսվեն Եհովայի վկաների՝ «Մի՛ հանձնվիր» խորագրով եռօրյա տարածաշրջանային համաժողովները։ Ծրագիրը կանցկացվի աշխարհի տարբեր վայրերում և կտևի մինչև 2018թ. սկիզբը։ Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի էլ Վկաները մասնակցում են համաշխարհային քարոզարշավի, որպեսզի մարդկանց անձամբ հրավիրեն այդ համաժողովին։
Մուտքն անվճար է, հանգանակություն չկա։ «Անցած տարի ողջ աշխարհում տասներեք միլիոն մարդ է ներկա եղել մեր տարածաշրջանային համաժողովներին,— ասում է Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը։— Հուսով ենք, որ այս տարի ավելի շատ մարդ ներկա կլինի այս համաժողովին»։
Ծրագիրը կազմված է 52 մասից և կներկայացվի կարճ ելույթների, հարցազրույցների և տեսանյութերի միջոցով։ Բացի այդ, ամեն օր կցուցադրվի երեք մասից բաղկացած «Հիշե՛ք Ղովտի կնոջը» լիամետրաժ վիդեոբեմադրության մի մասը։ Յուրաքանչյուր համաժողովի ամսաթիվն ու անցկացման վայրը իմանալու համար կարելի է այցելել Վկաների՝ jw.org պաշտոնական վեբ կայք։ Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մեդիա կոնտակտների համար լրագրողները կարող են կապ հաստատել Եհովայի վկաների տեղի մասնաճյուղի հետ։
«Խնդիրները կարող են խլել մեր խաղաղությունը և նույնիսկ ոմանց ստիպել հանձնվել,— ասում է պրն Սիմոնյանը։— Այս տարվա մեր տարածաշրջանային համաժողովը օգտակար կլինի թե՛ Վկաների, թե՛ ոչ Վկաների համար, քանի որ այն կզորացնի նրանց, որ ոչ միայն շարունակեն տոկալ, այլև հաջողությամբ հաղթահարեն խնդիրները»։
Մեդիա կոնտակտ։
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000