ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2018
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ղրիմում ԱԴԾ-ի աշխատակիցները ներխուժել են Վկաների ութ տներ
2018 թ. նոյեմբերի 15-ին՝ հինգշաբթի երեկոյան, Ղրիմում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) մոտ 200 աշխատակիցներ ներխուժեցին Եհովայի վկաների 8 տներ։
ԱԴԾ-ի զինված և դիմակավորված աշխատակիցների ներխուժման հետևանքով առաջացած շոկի և ծայրահեղ սթրեսի պատճառով երկու Վկաների արյան ճնշումը կտրուկ բարձրացավ, և նրանց հոսպիտալացրին։ Ցավով հայտնում ենք նաև, որ մի քույր կորցրեց իր դեռ չծնված երեխային։
Ներխուժման ընթացքում ԱԴԾ-ի աշխատակիցները բռնություն գործադրեցին 78-ամյա Ալեքսանդր Ուրսուի նկատմամբ։ Սկզբում նրան սեղմեցին պատին, ապա ուժով պառկեցրին գետնին և ձեռնաշղթաներ հագցրին։ Բացի այդ, ոստիկանությունը հարցաքննեց մի քանի այլ Վկաների։
Այս պահին միայն եղբայր Սերգեյ Ֆիլատովին է (պատկերված է աջ կողմում) մեղադրանք առաջադրվել։ Իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1-ին մասով, ինչը կիրառելի է նաև Ղրիմի թերակղզու տարածքում։ 47-ամյա եղբայր Ֆիլատովը, որը չորս երեխաների հայր է, առաջին Վկան է Ղրիմում, ով մեղադրվում է Ռուսաստանի՝ ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենքի խախտման մեջ։
Թեև մեր եղբայրների համար մտահոգիչ են ներխուժման և հալածանքի այս դեպքերը, սակայն մենք չենք կորցնում քաջությունը և լիովին վստահ ենք, որ մեր Աստված Եհովան կամրացնի մեզ դժվարություններով լի այս վերջին օրերում (Եսայիա 41։10)։