Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 24, 2018
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քենեթ Կուկը նշանակվել է Կառավարիչ մարմնի անդամ

Քենեթ Կուկը նշանակվել է Կառավարիչ մարմնի անդամ

2018թ. հունվարի 24-ին՝ չորեքշաբթի առավոտյան, Միացյալ Նահանգների և Կանադայի Բեթելի ընտանիքին հայտարարվեց, որ Քենեթ Կուկը նշանակվել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։ Նախքան Կառավարիչ մարմնի անդամ նշանակվելը եղբայր Կուկը գրական կոմիտեի օգնական էր։

Եղբայր Կուկը ռահվիրայություն է սկսել 1982թ. սեպտեմբերի 1-ին, իսկ 1984թ. հոկտեմբերի 12-ից սկսել է ծառայել Միացյալ Նահանգների մասնաճյուղում։ Այժմ Կառավարիչ մարմինը բաղկացած է ութ օծյալ եղբայրներից։

Բոլորս աղոթում ենք, որ Եհովան շարունակի օրհնել Կառավարիչ մարմնին, որը վերահսկում է ողջ աշխարհում Եհովայի վկաների գործունեությունը (1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13

Մեդիա կոնտակտ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000