ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2019
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 թ. հաշվետվություն. 20 տարվա ընթացքում մկրտության թվի ցուցանիշը ամենամեծն է
Ուրախ ենք տեղեկացնելու, որ 2019 թ. ծառայողական տարվա ընթացքում ավելի քան 300 000 մարդ է մկրտվել ու դարձել Եհովայի վկա։ 1999 թ.-ից ի վեր առաջին անգամ է, որ մկրտվողների թիվը գերազանցել է 300 000-ը։ Մենք փառաբանում ենք Եհովային, որ նա օրհնել է մեր սրտանց կատարած քարոզչական և աշակերտներ պատրաստելու գործը։
2019 թ. ծառայողական տարում այլ պատմական և հիշարժան իրադարձություններ էլ են եղել՝ միջազգային համաժողովներ և Աստվածաշնչերի լույսընծայում։ Բացի այդ, այդ տարվա ընթացքում մեր եղբայրներն ու քույրերը սիրտ ջերմացնող տարբեր գործերով իրենց սերն են դրսևորել հավատակիցների հանդեպ։ Ստորև բերված են որոշ տվյալներ համաշխարհային հաշվետվությունից։ a
Հաշվետվություն ուղարկած երկրները՝ 240
Հիշատակի երեկոյի ներկաների թիվը՝ 20 919 041
Քարոզիչների բարձրագույն թիվը՝ 8 683 117
Մկրտվածների ընդհանուր թիվը՝ 303 866
Այսպիսի հրաշալի հաշվետվությունները մղում են մեզ հետևելու Մատթեոս 28։19-ում գրված մեր Տիրոջ՝ Հիսուսի պատվերին, որը 2020 թ. տարվա խոսքն է. «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով»։
a Եհովայի վկաների՝ 2019 թ. ծառայողական տարվա մանրամասն հաշվետվությունը շուտով ներկայացված կլինի jw.org կայքում և «JW Library» հավելվածում։