Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թ. քարոզարշավը և պաշտոնյաների շնորհակալական արձագանքը

2020 թ. քարոզարշավը և պաշտոնյաների շնորհակալական արձագանքը

Նոյեմբերին Եհովայի վկաները ամբողջ աշխարհում տարածեցին «Դիտարանի» 2020 թ. № 2 հանրային թողարկումը։ Վկաները «Դիտարանն» ուղարկեցին տարբեր գործարար տարածքներ, իրենց ազգականներին և հետաքրքրվող անձանց։ Քարոզարշավի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ամսագիրը ուղարկվեց տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների։ Մասնաճյուղերը արդեն շատ դրական արձագանքներ են ստացել։

Սիեռա Լեոնեում հողերի, բնակարանաշինության և շրջակա միջավայրի կառավարման փոխնախարար Ռեքս Բոնեֆան շնորհակալական նամակ ուղարկեց եղբայրներին ամսագրի համար։ Նա գրեց. «Պետք է ընդունեմ, որ ձեր ամսագիրը շատ ուսուցողական էր և սփոփիչ: Այժմ ես այն կարդում եմ ամեն օր»։

Սամոայի վարչապետը նույնպես շնորհակալական նամակ ուղարկեց եղբայրներին՝ նշելով, որ նա շատ է կարևորում «Տերունական աղոթքը»։ Բացի այդ՝ երկրի ղեկավարը՝ Տուիմալիլիֆանո Վաալետոա Սուալաուվի Երկրորդը, իր երախտիքի խոսքը հայտնեց աստվածաշնչյան մեր կրթական գործունեության համար։ Նա ասաց, որ դրա շնորհիվ մարդիկ կարողանում են դրական փոփոխություններ անել իրենց կյանքում։ Ղեկավարը նաև գովեց եղբայրներին, քանի որ վերջիններս COVID-19 համավարակից պաշտպանվելու համար դադարել են հանդիպումներ անցկացնել և տնետուն ծառայել։

Օսվալդո Կարտագենա Գարսիան՝ Չիլիի տեղական ինքնակառավարման մարմիններից մեկի քարտուղարը, հետևյալն ասաց. «Հուսով եմ, որ այս վեհ քարոզարշավի արդյունքում մեր երկրի պաշտոնյաները իմաստություն ձեռք կբերեն և կմղվեն հանրօգուտ գործեր անելու՝ հատկապես հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը»։

Գերմանիայի պառլամենտի (Բունդեսթագ) անդամներից մեկը նամակ ուղարկեց Եհովայի վկաների՝ Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղ, որը գտնվում է Գերմանիայում՝ ասելով. «Ես ծանոթ եմ ձեր կրոնին և ամենայն հարգանքով եմ վերաբերվում ձեզ։ Գիտեմ, թե ինչպես եք հպարտորեն ասում, որ Եհովայի վկա եք.... Գիտեմ նաև, որ սարսափելի հալածանքներ եք կրել Երրորդ ռեյխի (նացիստական ռեժիմի) ներքո»։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարություններից մեկը շնորհակալություն է հայտնել Վկաներին, քանի որ նրանք COVID-19 համավարակի ընթացքում քայլեր են ձեռնարկել մարդկանց մխիթարելու համար։ Նրանք հետևյալն են ասել. «Մխիթարելով մեր երկրի մարդկանց՝ դուք նպաստում եք մեր հանրության միասնությանը»։

Կոլումբիայի սենատորներից մեկը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաներից մեկը նամակ գրեցին մեր մասնաճյուղ՝ շնորհակալություն հայտնելով ամսագրի համար, և ասացին, որ ուրիշներին էլ կպատմեն ամսագրում ամփոփված մտքերը։ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներից մեկը նույնպես նամակ գրեց՝ ասելով. «Շատ շնորհակալ եմ այս «Դիտարանի» համար, քանի որ այն կենսական տեղեկություններ է պարունակում»։

Ֆրենկ Օչիերեն, որը Ճապոնիայում Գանայի դեսպանն է, ասաց. «Ինձ համար այս ամսագիրը շատ բովանդակալից էր, քանի որ այն խոսում էր մարդկության խնդիրների լուծման մասին»։

Նմանապես Ադրբեջանի դեսպաններից մեկն ասաց. «Շատ շնորհակալություն, որ մեր դեսպանատուն ուղարկեցիք «Դիտարանի» այս հատուկ թողարկումը։ Ես մեծ հաճույքով ընթերցեցի այն»։

Մենք միանում ենք Մոզամբիկի մասնաճյուղի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի վերակացուի՝ եղբայր Ամառու Տեյսհեյրայի խոսքերին. «Այս քարոզարշավը արդեն գերազանցել է մեր բոլոր ակնկալիքները։ Թագավորության բարի լուրը հասել է այնպիսի մարդկանց, ովքեր սովորաբար անհասանելի էին»։

Մենք համոզված ենք, որ դեռ կշարունակենք շնորհակալական խոսքեր ստանալ պաշտոնյաներից և ուրիշներից, քանի որ Աստծու խոսքը շարունակում է հասնել «բոլոր բարձր դիրք ունեցողների⁠[ն]» (1 Տիմոթեոս 2։2