Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

JW գրադարան հավելվածի առանձնահատկությունների օգնությամբ լավագույնս օգտագործենք «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկը

JW գրադարան հավելվածի առանձնահատկությունների օգնությամբ լավագույնս օգտագործենք «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկը

2021 թ. հունվարին Կառավարիչ մարմինը հայտարարեց «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի և գրքույկի լույսընծայման մասին։ Այս հրատարակությունները և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու ինտերակտիվ մեթոդը արդեն օգնել են շատերին ավելի արդյունավետ ուսուցանել։

Բացի այդ՝ JW Library (JW գրադարան) հավելվածում ավելացել են նոր առանձնահատկություններ, որոնք կօգնեն և՛ ուսումնասիրողներին, և՛ ուսուցանողներին ավելի հեշտությամբ օգտվել ձեռնարկների էլեկտրոնային տարբերակներից։ Լավ կլինի, որ յուրաքանչյուրս ժամանակ հատկացնի և ծանոթանա այս առանձնահատկություններին։

  • Ուզում եք ուսումնասիրողին ուղարկել որևէ դասից կոնկրետ մի կե՞տ։ Նշեք պարբերությունը, որպեսզի բացվի համատեքստի մենյուն։ Այդ մենյուում սեղմեք Ուղարկել կոճակը և ուղարկեք տվյալ պարբերության հղումը։

  • Ուզում եք լսել որևէ պարբերության ձայնագրությո՞ւնը։ Նշեք պարբերությունը, որպեսզի բացվի համատեքստի մենյուն։ Սեղմեք Միացնել կոճակը և լսեք տվյալ պարբերության ձայնագրությունը։

  • Ենթադրենք՝ ուսումնասիրողը օգտվում է գրքի տպագրված տարբերակից, իսկ դուք՝ էլեկտրոնայինից, և ցանկանում եք տեսնել, թե էջը ինչ տեսք ունի տպված տարբերակում։ Բացեք Ավելին մենյուն (վերևի աջ անկյունում գտնվող երեք կետերը) և սեղմեք Տպված հրատարակություն կոճակը։ Էլեկտրոնային տարբերակին վերադառնալու համար նույն մենյուում սեղմեք Թվային հրատարակություն կոճակը։

  • Ուզում եք, որ ուսումնասիրողը հետևի իր առաջընթացի՞ն։ Եթե նա օգտվում է գրքի էլեկտրոնային տարբերակից, խրախուսեք նրան օգտվել դասում առկա շրջանակներից և լրացնել, թե երբ է ավարտել հերթական դասի ուսումնասիրությունը կամ ինչ հավելյալ նպատակներ է դրել։ Հորդորեք նաև նշումներ կատարել «Աստվածաշնչի ընթերցանության քո առաջընթացը» ցանկում։