Անցնել բովանդակությանը

(Ձախ կողմում) Գործնական քայլեր, որոնք կօգնեն պաշտպանվել հիվանդությունից, օրինակ՝ մաքուր պահել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում թե՛ տանը, թե՛ Թագավորության սրահում։ (Մեջտեղում) Որոշ վայրերում քարոզիչները գուցե որոշեն մասնակցել ծառայության այլ ձևերի, օրինակ՝ հեռախոսով վկայությանը։ (Աջ կողմում) Հանգամանքներից ելնելով՝ երեցները թերևս հոգ տանեն, որ քարոզիչները կարողանան տանը դիտել ժողովի հանդիպումների տեսագրությունները։

ՄԱՐՏԻ 3, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորոնավիրուս. ինչպե՞ս պաշտպանվել

Կորոնավիրուս. ինչպե՞ս պաշտպանվել

Եհովայի վկաների գլխավոր վարչությունը աչալրջորեն հետևում է նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածմանը։ Մենք աստվածաշնչյան մարգարեություններից գիտենք, որ համաճարակները վերջին օրերը բնորոշող նշաններից են (Ղուկաս 21։11)։ Համաճարակի ժամանակ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի պաշտպանենք և՛ մեզ, և՛ ուրիշներին (Առակներ 22։3

Ոմանց գուցե մտահոգի, թե ինչ վիճակում են մեր եղբայրներն ու քույրերը այն տարածքներում, որտեղ համաճարակն արդեն տարածվել է։ Կորոնավիրուսի բռնկումը մեծապես ազդել է Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ երկրների մասնաճյուղերի և ժողովների վրա։ Որոշ դեպքերում մասնաճյուղերը ստիպված են եղել չեղարկել հյուրերի այցելություններն ու շրջայցերը։ Իսկ որոշ դեպքերում էլ կառավարությունն է արգելել մեծ խմբերով հավաքվելը, ուստի մասնաճյուղը չեղարկել է շրջանային համաժողովները։ Բացի այդ, որոշ տարածքներում ծառայության և ժողովի հանդիպումների հետ կապված փոփոխություններ են արվել։ Չնայած այս ամենին՝ մեր եղբայրները շարունակում են հոգևորապես ամրանալ և քաջալերել միմյանց (Հուդա 20, 21

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ մեր եղբայրները առաջարկում են մի քանի օգտակար սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ և ձեր ընտանիքին, եթե գտնվում եք համաճարակի բռնկման գոտում։

  • Խուճապի մի՛ մատնվեք։ Թեև համաճարակների ժամանակ զգոն լինելը և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը ողջամիտ է, սակայն պետք է հավասարակշռված լինել և հիմնվել ոչ թե վախի, այլ փաստերի վրա (Առակներ 14։15; Եսայիա 30։15

  • Հետևեք կառավարության խորհուրդներին և հրահանգներին։ Տեղի իշխանությունները հաճախ առողջության պահպանման նպատակով ձեռք են առնում որոշ կանխարգելիչ միջոցառումներ կամ նույնիսկ սահմանափակումներ են մտցնում։ Լավ կլինի հետևել և հնազանդվել նրանց հրահանգներին (Հռոմեացիներ 13։1

  • Հետևեք ձեր հիգիենային։ Հաճախ լվացեք ձեր ձեռքերը օճառով և ջրով կամ օգտագործեք սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ։ Պետք է նաև մաքուր պահել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում թե՛ տանը, թե՛ Թագավորության սրահում։ Բժիշկները հորդորում են խուսափել ձեռքսեղմումներից, որոնք կարող են վարակի տարածման պատճառ լինել։ Կորոնավիրուսի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավելյալ խորհուրդներ է տվել։

  • Սեր դրսևորեք ուրիշների հանդեպ։ Թեև բոլորս էլ գիտակցում ենք ժողովի հանդիպումներին հաճախելու և ծառայությանը մասնակցելու կարևորությունը, սակայն եթե հիվանդ ենք, լավ կլինի՝ մնանք տանը, որպեսզի ուրիշներին չվարակենք։ Դրանով ցույց կտանք, որ սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին, ինչպես նաև մեր ոչ Վկա հարևաններին (Մատթեոս 22։39

  • Հետևեք այն հրահանգներին, որոնք կտրվեն ժողովներին։ Որոշ վայրերում, որտեղ համաճարակը արդեն տարածվել է, գուցե տեղի մասնաճյուղը որոշի, որ ժողովի հանդիպումները, համաժողովները կամ այլ աստվածապետական միջոցառումները պետք է ժամանակավորապես դադարեցնել։ Այդպես եղավ, օրինակ, Իտալիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի որոշ շրջաններում, որտեղ կորոնավիրուսը շատ էր տարածվել։ Հանգամանքներից ելնելով՝ երեցները թերևս հոգ տանեն, որ քարոզիչները կարողանան տանը դիտել ժողովի հանդիպումների տեսագրությունները։ Քարոզիչները գուցե որոշեն մասնակցել ծառայությանը՝ հեռախոսով, հաղորդագրություններով, էլեկտրոնային կամ փոստային նամակներ գրելով։

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ