Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 30, 2015
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եհովայի վկաները ծանուցում են 2015 թվականի տարածաշրջանային համաժողովների մեկնարկը

Եհովայի վկաները ծանուցում են 2015 թվականի տարածաշրջանային համաժողովների մեկնարկը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Մայիսի 22-ից սկսած՝ Միացյալ Նահանգներում Եհովայի վկաները կանցկացնեն 2015 թվականի տարածաշրջանային համաժողովները։ «Ընդօրինակե՛ք Հիսուսին» տարածաշրջանային համաժողովը տեղի կունենա ողջ աշխարհում։ Համաժողովները կընթանան մինչև 2016 թվականի հունվարը։ Յուրաքանչյուր համաժողովից առաջ Եհովայի վկաները երեք շաբաթյա քարոզարշավ են կազմակերպում և բոլոր մարդկանց հրավիրում ներկա գտնվելու այդ միջոցառմանը։ Այցելությունը անվճար է։

Եհովայի վկաների գլխավոր վարչության (Բրուքլին, Նյու Յորք) ներկայացուցիչ Ջեյմս Բրաունը նշեց. «Այս տարվա տարածաշրջանային համաժողովները մարդկանց ուշադրությունը կհրավիրեն Հիսուս Քրիստոսի վրա՝ որպես աշխարհահռչակ անձնավորության և հրաշալի օրինակի բոլոր տարիքի, ազգերի և մշակույթների մարդկանց համար։ Հուսով ենք, որ ներկաները հաճույքով կունկնդրեն Հիսուսի կյանքի կարևոր իրադարձությունների վերաբերյալ նորովի ներկայացված տեղեկությունը։ Այս տարվա ծրագրում տեղ են գտել հետաքրքիր և ուսանելի տեսանյութեր, որոնք ցույց կտան, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսին մեր ամենօրյա կյանքում»։

«Ընդօրինակե՛ք Հիսուսին» 2015 թվականի համաժողովների ամսաթվերի և անցկացման վայրերի մասին տեղեկություն կարող եք գտնել Եհովայի վկաների jw.org պաշտոնական կայքից։ Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մեդիա կոնտակտների համար լրագրողները կարող են կապ հաստատել Եհովայի վկաների տեղի մասնաճյուղի հետ։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000