Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2016
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հրավիրում են մարդկանց Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հրավիրում են մարդկանց Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին

Հիշատակի երեկոյին կներկայացվի Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Փետրվարի 27-ին՝ շաբաթ օրը, Եհովայի վկաները համաշխարհային քարոզարշավ կսկսեն՝ հրավիրելով մարդկանց մի միջոցառման, որը նրանց համար տարվա ամենակարևոր իրադարձությունն է՝ Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։ Այն տեղի կունենա մարտի 23-ին։ Եհովայի վկաների գլխավոր վարչության (Նյու Յորք) մամուլի խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը նշում է. «Այդ միջոցառման ժամանակ ներկայացվելու է մի ելույթ, որում կբացատրվի, թե ինչ նշանակություն ունի մեզ համար Հիսուսի մահը, չնայած անցել է մոտ երկու հազար տարի, և ապագայի ինչ հույս է այն մեզ տալիս։ Մենք ցանկանում ենք, որ հնարավորինս շատ մարդիկ օգուտներ քաղեն հոգևոր այս միջոցառումից»։

Քարոզարշավի ժամանակ ամբողջ աշխարհում ապրող մոտ ութ միլիոն Վկաներ անհատապես կայցելեն մարդկանց, որպեսզի հրավիրեն այս միջոցառմանը։ Անցած տարի Հիշատակի երեկոյին ներկա էր գրեթե 20 միլիոն մարդ։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Դեյվիդ Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000