Անցնել բովանդակությանը

ՀԱՅԱՍՏԱՆ

Պատմական կարևոր զարգացումներ Հայաստանում

Պատմական կարևոր զարգացումներ Հայաստանում
  1. ՀՈՒՆՎԱՐ 2014—Այլընտրանքային քաղաքացիական ծառայության նոր ծրագրում ընդգրկված առաջին Վկաները սկսում են իրենց աշխատանքը։

  2. ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 2013—Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկված բոլոր Վկաները ազատ են արձակվում։

  3. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2013—Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը բավարարում է այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար դիմած Վկաների առաջին դիմումները։

    ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

  4. ՀՈՒՆԻՍԻ 8, 2013—Հայաստանը փոփոխություններ է մտցնում այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքում։

  5. ՀՈՒԼԻՍԻ 7, 2011—«Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հաստատում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները։

  6. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 2004—Հայաստանի Հանրապետությունը օրենքով սահմանված կարգով գրանցում է Եհովայի վկաներին 14 դիմումներից հետո, որոնք ներկայացվել էին 9 տարիների ընթացքում։

  7. 1993—Հայաստանը սկսում է ազատազրկել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երիտասարդ Վկաներին։

  8. Սեպտեմբերի 21, 1991—Հայաստանը հռչակում է իր անկախությունը Խորհրդային Միությունից։

  9. 1975—Հայաստանում կազմավորվում է Վկաների առաջին խումբը։