ՀՈՒՆԻՍԻ 15, 2023
ՀԱՅԻԹԻ
Խոշոր ջրհեղեղ՝ Հայիթիում
2023 թ. հունիսի 2-ին և 3-ին հորդ անձրևների պատճառով Հայիթիի որոշ շրջաններում խոշոր ջրհեղեղ եղավ։ Հայտնի է, որ տասնյակ հազարավոր տներ հեղեղվել են, ինչի հետևանքով երկրի տարբեր մասերում տուժել է գրեթե 40 000 ընտանիք։ Ավելի քան 13 500 մարդ տարհանվել է։ Առնվազն 50 հոգի մահացել է։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել։
1 եղբայր և 1 քույր վնասվածքներ են ստացել։
60 քարոզիչ տարհանվել է։
1 տուն ավերվել է։
3 տուն լրջորեն վնասվել է։
19 տուն թեթևակի է վնասվել։
Ոչ մի Թագավորության սրահ կամ աստվածապետական շինություն չի վնասվել։
Օգնություն աղետից տուժածներին
Շրջանային վերակացուներն ու տեղի երեցները հոգևորապես քաջալերում են և գործնական օգնություն տրամադրում տուժած տարածքներում բնակվողներին։
Տեղի ժողովները մասնակցում են հումանիտար աշխատանքներին։
Վստահ ենք, որ «Եհովան զորություն կտա» Հայիթիի ջրհեղեղից տուժած հավատակիցներին (Սաղմոս 29։11)։