Անցնել բովանդակությանը

Եղբայրներից մեկի տունը, որն ավերվել է երկրաշարժից

ՕԳՈՍՏՈՍԻ 18, 2021
ՀԱՅԻԹԻ

Հզոր երկրաշարժ Հայիթիում

Հզոր երկրաշարժ Հայիթիում

2021 թ. օգոստոսի 14-ին հարավարևելյան Հայիթիում տեղի ունեցավ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հետևեցին մի քանի հետցնցումներ։ Վնասի չափերը դեռ ճշտվում են։

Տուժած հավատակիցներ

  • 2 քույր և 1 եղբայր մահացել են։

  • 21 հավատակից վնասվածքներ է ստացել։

  • 119 տուն վնասվել է։

  • 72 տուն ամբողջությամբ ավերվել է։

  • 5 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

  • 4 Թագավորության սրահ լուրջ վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Տուժածներին օգնություն տրամադրելու գործը կազմակերպում է աղետից տուժածներին օգնելու կոմիտեն (այսուհետ՝ ԱՏՕԿ)։ Կոմիտեի անդամները համագործակցում են երկու շրջանային վերակացուների և երեցների հետ, որպեսզի գործնական աջակցություն ցույց տան և մխիթարեն մեր հավատակիցներին։

  • ԱՏՕԿ-ը կազմակերպել է մարդասիրական օգնություն, այդ թվում՝ ծածկոցներ, հագուստ, սնունդ, դեղորայք, վրան և ջուր տրամադրելու գործը։ Այն նաև հոգ է տարել, որ վնասվածքներ ստացած հավատակիցները բուժօգնություն ստանան։

  • Այս բոլոր աշխատանքները կազմակերպվել են՝ ի մտի ունենալով COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնները։

Չնայած բարդ իրավիճակին՝ ժողովների մեծ մասը կարողացավ օգոստոսի 15-ին՝ կիրակի, օնլայն անցկացնել շաբաթավերջի հանդիպումը։ Մեր հավատակիցները նաև դիտեցին «Զորեղ ենք հավատով» համաժողովի կիրակի օրվա ծրագիրը։

Մեր երեք հավատակից ողբերգական մահը մեզ մեծ ցավ է պատճառել։ Աղոթում ենք մեր այն հավատակիցների համար, որոնք ֆիզիկական և էմոցիոնալ առումով ծանր վիճակում են գտնվում։ Մենք վստահ ենք, որ Եհովան տեսնում է նրանց ցավը և որ կշարունակի նրանց ապավենը և զորությունը լինել այս նեղության մեջ (Սաղմոս 46։1, 2