Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 2018
ՀԱՅԻԹԻ

Երկրաշարժ Հայիթիի հյուսիսային շրջանում

Երկրաշարժ Հայիթիի հյուսիսային շրջանում

2018 թ. հոկտեմբերի 6-ին՝ շաբաթ, Հայիթիի հյուսիսային շրջանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով 17 մարդ զոհվեց, և 300-ը մարմնական վնասվածք ստացավ։

Մեր հավատակիցների թվում զոհեր չեն գրանցվել, սակայն երկու քարոզիչներ չնչին վնասվածքներ են ստացել։ Ըստ շրջանային վերակացուների հայտնած սկզբնական տեղեկությունների՝ վնասվել են 44 տուն և 4 Թագավորության սրահ։ Պոր դե Պե քաղաքում բնակվող մեր մոտ 50 եղբայրներն ու նրանց ընտանիքի անդամները տարհանվել են, քանի որ նրանց տները ապահով չէին։ Այս ընտանիքների մասին հոգ է տանում տեղի ժողովը։ Հայիթիի մասնաճյուղի կոմիտեի անդամները նախագծման/շինարարության տեղի բաժնում ծառայող երկու եղբայրների հետ այցելել են տուժած գոտի՝ վնասը գնահատելու և եղբայրներին քաջալերելու համար։ Մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով կազմավորվել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե։

Մենք շարունակում ենք մտածել Հայիթիում ապրող մեր եղբայրների մասին և աղոթել նրանց համար։ Անչափ երախտապարտ ենք մեր երկնային Հորը, որ խոստացել է իր սիրառատ բարությամբ մխիթարել իր հավատարիմ ծառաներին (Սաղմոս 119։76