Անցնել բովանդակությանը

Վկա մի ընտանիքի ամբողջությամբ այրված տունը

ԱՊՐԻԼԻ 25, 2019
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայի արևելյան ափին անտառային հրդեհ է բռնկվել

Հարավային Կորեայի արևելյան ափին անտառային հրդեհ է բռնկվել

2019թ. ապրիլի 4-ին Հարավային Կորեայի արևելյան ափին՝ Գանգվոն նահանգում, խոշոր անտառային հրդեհ բռնկվեց։ Կրակը արագորեն տարածվեց, ինչը կառավարությանը մղեց երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու։ Նախքան հրդեհը վերահսկողության տակ կառնվեր, այրվեց ավելի քան 1 600 հեկտար (4 000 ակր) տարածք, և երկու մարդ զոհվեց։

Մասնաճյուղը տեղեկացնում է, որ մեր եղբայրների թվում զոհեր չկան։ Սակայն մեր 27 հավատակիցներին պատկանող 8 տներ վնաս են կրել։ Մասնաճյուղի առաջնորդության ներքո աղետից տուժածների աջակցության կոմիտեն և շրջանային վերակացուն, համագործակցելով ժողովի երեցների հետ, Աստվածաշնչի օգնությամբ քաջալերում և գործնական աջակցություն են ցույց տալիս աղետից տուժածներին։

Մենք վստահ ենք, որ Եհովան մեր եղբայրների համար կլինի «ապաստան և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն» (Սաղմոս 46:1