Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 7, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականություն են առաջարկում 2018 թ. օլիմպիական և պարալիմպիական խաղերի ժամանակ

Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականություն են առաջարկում 2018 թ. օլիմպիական և պարալիմպիական խաղերի ժամանակ

Ձմեռային օլիմպիական և պարալիմպիական խաղերի ժամանակ, որոնք անցկացվեցին 2018 թ. փետրվարի 9–25-ը և մարտի 9–18-ը Փհենչհանում (Կորեա), եղբայրներն ու քույրերը մասնակցեցին մի հատուկ արշավի, որի նպատակն էր տարբեր երկրներից եկած այցելուներին առաջարկել անվճար աստվածաշնչյան գրականություն։

Կորեայի տարբեր մասերից ավելի քան 7 100 եղբայրներ ու քույրեր մասնակցեցին այդ արշավին։ Նրանցից շատերը եկել էին Պուսան, Քվանգջու, Ինչհոն, Սեուլ և Սուվոն քաղաքներից։ Ոմանք նույնիսկ եկել էին հեռավոր Չեջու կղզուց, որը հայտնի տուրիստական վայր է և Փհենչհանից ավելի քան 300 մղոն դեպի հարավ է գտնվում։

Մեր եղբայրները 152 ցուցատախտակներ դրեցին 48 վայրերում, այդ թվում՝ Գանգնեունգ քաղաքի օլիմպիական զբոսայգում և Փհենչհանի «Օլիմպիկ Պլազա» մարզադաշտում։ Նրանց նաև թույլ էին տվել իրենց գրականությունը ցուցադրել օլիմպիական ավանի կրոնական կենտրոններից մեկի մուտքի մոտ։

Երկու ցուցատախտակներ՝ Գանգնեունգ քաղաքի օլիմպիական զբոսայգու հյուսիսային դարպասի մոտ

Բացի այդ, իշխանությունները մեր եղբայրներին թույլ էին տվել ցուցատախտակներ դնել Գանգնեունգի կայարանամերձ հրապարակում. այն «Կյոնգանսոն» նոր գերարագ երկաթուղու վերջին կայարանն է, որը Ինչհոնն ու Սեուլը կապում է Փհենչհանի հետ։ Օլիմպիական խաղերի բացման օրը ավելի քան 28 000 մարդ էր անցել այդ կայարանով։

Որպեսզի աստվածաշնչյան գրականությունը մատչելի լիներ այլ երկրներից այցելող մոտ 80 000 մարդկանց, մեր եղբայրները առաջարկում էին գրքեր, գրքույկներ, ամսագրեր և թերթիկներ 20 լեզուներով, այդ թվում՝ չինարենով, անգլերենով, ղազախերենով, կորեերենով և ռուսերենով։ Բացի այդ, կորեական ժեստերի լեզուն լավ իմացող եղբայրներն ու քույրերը այնպիսի ցուցատախտակներ էին դրել, որոնց վրա ներկայացվում էին ժեստերի լեզվով տեսանյութեր լսողության խնդիր ունեցող բազմաթիվ այն մարդկանց համար, ովքեր եկել էին պարալիմպիական խաղերին ներկա լինելու համար։ Վկաները բաժանեցին ավելի քան 71 200 հրատարակություններ՝ ներառյալ 22 000-ից ավելի Հիշատակի երեկոյի հրավիրատոմս։

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները ավելի քան 300 000 ցուցատախտակների միջոցով ցուցադրում են իրենց գրականությունը 35-ից ավելի երկրներում։ Այդպես նրանք կարողանում են քարոզել մարդկանց բոլոր այն վայրերում, որտեղ նրանց կարելի է հանդիպել, և ամբողջովին կատարում են իրենց ծառայությունը (2 Տիմոթեոս 4։5