ՕԳՈՍՏՈՍԻ 30, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Հարավային Կորեայի Գերագույն դատարանը քննում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ փաստարկները
2018 թ. օգոստոսի 30-ին՝ հինգշաբթի, Հարավային Կորեայի Գերագույն դատարանը դատական ողջ կազմով դռնբաց դատական նիստում քննեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երեք Եհովայի վկաների գործերը։ Հաշվի առնելով, որ հանրությունը բուռն կերպով քննարկում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու Կորեայի երկար տարիների պրակտիկան՝ բոլոր 13 դատավորները չորս ժամ հարցաքննեցին Վկաների փաստաբաններին և ուրիշներին այդ հարցի վերաբերյալ։ Դատավորները մանրամասնորեն քննարկեցին Սահմանադրական դատարանի՝ 2018 թ. հունիսի 28-ի նշանակալից որոշումը, որի համաձայն՝ Կորեայի օրենսդիր մարմինը ոչ թե պետք է որպես հանցագործների ազատազրկի նրանց, ովքեր, ելնելով անկեղծ համոզմունքներից, հրաժարվում են զինծառայությունից, այլ պետք է ստեղծի այլընտրանքային ծառայություն։ Փաստաբանները խնդրեցին Դատարանին անմեղ ճանաչել մեր երեք եղբայրներին, ինչը վճռորոշ նախադեպ կհանդիսանա ստորին ատյանի դատարաններում քննվող 900 նմանատիպ գործերի համար։ Այժմ Գերագույն դատարանը պետք է որոշի, թե երբ և ինչ որոշում կկայացվի այդ նիստում քննվող երեք գործերով։
Մենք և անազատության մեջ գտնվող 100-ից ավելի մեր հավատարիմ եղբայրները լիակատար վստահությամբ կշարունակենք համբերությամբ սպասել մեր փրկության Աստծուն (Միքիա 7։7)։