Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 28, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Կորեայի Սահմանադրական դատարանի պատմական որոշումը. այլընտրանքային ծառայության բացակայությունը ճանաչվել է հակասահմանադրական

Կորեայի Սահմանադրական դատարանի պատմական որոշումը. այլընտրանքային ծառայության բացակայությունը ճանաչվել է հակասահմանադրական

2018 թ. հունիսի 28-ին առաջին անգամ Հարավային Կորեայի պատմության մեջ Սահմանադրական դատարանը «Զինծառայության մասին» օրենքի մի հատվածը հակասահմանադրական ճանաչեց, քանի որ այն չի նախատեսում այլընտրանքային ծառայություն խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար։ Այս շրջադարձային որոշման արդյունքում նշված օրենքի ներքո գտնվող խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին կալանավորելու 65 տարվա քաղաքականությունը փոխվում է։

1953 թ.-ից ի վեր մեր՝ ավելի քան 19 300 եղբայրները դատապարտվել են ընդհանուր առմամբ ավելի քան 36 700 տարվա ազատազրկման։ Սահմանադրական դատարանի որոշումը դուռ է բացում Կորեայի Գերագույն դատարանի համար, որպեսզի այն կիրառի այս որոշումը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների գործերում։ Բացի այդ, Կորեայի օրենսդիրները այժմ պարտավորված են մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը այլընտրանքային ծառայություն ստեղծել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար։

Բոլորս ուրախանում ենք Կորեայի մեր եղբայրների հետ, որ վերջապես հիմք դրվեց՝ վերացնելու տասնամյակներ տևող անարդարությունը (Առակներ 15:30