Պատմական կարևոր զարգացումներ Հարավային Կորեայում
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 2016—Քվանգջուի վերաքննիչ դատարանի վճռով առաջին անգամ անմեղ են ճանաչվում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված երեք երիտասարդներ, որոնք բողոքարկել էին վճիռը։
ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2015—ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը սահմանում է, որ Հարավային Կորեան ոտնահարել է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված 50 երիտասարդների իրավունքները և դատապարտել է նրանց «կամայական կալանքի»։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2012—ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը սահմանում է, որ ոտնահարվել է 388 Վկա երիտասարդների խղճի ազատության իրավունքը (վերջիններս համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվել էին զինծառայությունից)։
ՕԳՈՍՏՈՍԻ 30, 2011—Սահմանադրական դատարանը կրկին հաստատում է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժելու մասին օրենքը օրինական է։
ՄԱՐՏԻ 24, 2011—100 Վկաների փաստաթղթերը ուսումնասիրելով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հաստատում է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը պաշտպանված է օրենքով։
ՄԱՐՏԻ 23, 2010—ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հաստատում է, որ ոտնահարվել է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված 11 Եհովայի վկա չհանդիսացող քաղաքացիների գործը։
ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2009—Նախագահական զեկույցը հաստատում է, որ կառավարությունը պատասխանատու է բանտում գտնվող հինգ Վկաների մահվան համար (1975-1985 թթ.)։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 2006—ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը սահմանում է, որ Հարավային Կորեան ոտնահարել է 2 Վկա երիտասարդների խղճի ազատության իրավունքը։
ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2004—Սահմանադրական դատարանը սահմանում է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժելու մասին օրենքը օրինական է։
1975—Պետական ինստիտուտները առանց բացառության ստիպում են բոլորին մասնակցել զորահավաքի։
1973—Կառավարությունը սկսում է կտտանքների ենթարկել բանտարկված Վկաներին, որը շարունակվում է մինչև 1990-ականների կեսերը։
1953—Կառավարությունը կալանավորում է զինծառայությունից հրաժարված առաջին Վկային։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 1952—Կառավարությունը Կորեայում գրանցում է Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը (The Watch Tower Songso Chaekja Hyuphoi of Korea)։