Անցնել բովանդակությանը

Հորդառատ անձրևները Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում լայնամասշտաբ ավերածությունների պատճառ են դարձել

ԱՊՐԻԼԻ 25, 2022
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Առատ անձրևներ և հեղեղներ Հարավաֆրիկյան Հանրապետությունում

Առատ անձրևներ և հեղեղներ Հարավաֆրիկյան Հանրապետությունում

2022 թ. ապրիլի 13-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում հորդառատ անձրևներ տեղացին, ինչի արդյունքում լայնամասշտաբ ավերածություններ եղան, հարյուրավոր մարդիկ էլ մահացան։ Որոշ տարածքներում 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը հասավ 300 մմ (մոտ 12 դյույմ): Շատ տարածքներ մնացել են առանց էլեկտրականության ու ջրի։ Բազմաթիվ ճանապարհներ ամբողջությամբ ոչնչացել են։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր հավատակիցների շրջանում զոհեր չկան։

  • Քույրերից մեկի դուստրը թեթև վնասվածքներ է ստացել, երբ պատն ընկել է նրա վրա։

  • Մի եղբայր թեթև վնասվածքներ է ստացել, երբ հեղեղը քշել-տարել է նրա տունը։

  • 27 տուն ավերվել է։

  • 102 տուն վնասվել է։

  • 87 քարոզիչ տարհանվել է։

  • 2 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Կազմվել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե։

  • Երեցներն ու շրջանային վերակացուները գործնական օգնություն են տրամադրում քարոզիչներին։

  • Բոլոր աշխատանքներն իրականացվում են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնների համաձայն։

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի օգնել մեր եղբայրներին, որ դիմանան այս կորստին, մինչ սպասում ենք նրա խոստացած հավիտենական օրհնություններին (2 Կորնթացիներ 4։18):