Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 20, 2019
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաները լույս են ընծայել կվանյամա լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»

Եհովայի վկաները լույս են ընծայել կվանյամա լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»

2019 թ. օգոստոսի 16-ին Օնդանգվա քաղաքում (Նամիբիա)՝ առևտրի և ցուցահանդեսների սրահում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ Եհովայի վկաները հայտարարեցին կվանյամա լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այդ մասին համաժողովի առաջին օրը հայտարարեց Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ֆրանկո Դագոստինին։

Թարգմանչական խմբի անդամներից մեկն ասում է. ««Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» կօգնի մարդկանց կարդալու Աստվածաշունչը և ավելի լավ հասկանալու այն։ Մեր եղբայրներն ու քույրերը ուրախ կլինեն տեսնելու «Եհովա» անունը Աստվածաշնչի այն հատվածներում, որտեղ այն պետք է լինի»։

Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղի տարածքում ծառայում են մոտ 490 կվանյամախոս քարոզիչներ։ Նրանք քարոզում են այդ լեզվով խոսող մոտ 1,4 միլիոն մարդկանց, ովքեր հիմնականում ապրում են Անգոլայում ու Նամիբիայում։

Այժմ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ թարգմանված է 184 լեզուներով։ Դրանց թվում են 25 լեզուներով ամբողջությամբ վերանայված թարգմանությունները, որոնք հիմնված են 2013 թ. հրատարակության վրա։ Մենք ուրախ ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը այս Աստվածաշունչը կօգտագործեն կվանյամախոս դաշտում՝ շատերին Աստծու Խոսքը հայտնելու համար (Գործեր 2:37