Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 24, 2024
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հազարավոր Վկաներ հայտնում են աստվածաշնչյան մխիթարական լուրը Հարավաֆրիկյան Հանրապետության կոսայախոս բնակչությանը

Հազարավոր Վկաներ հայտնում են աստվածաշնչյան մխիթարական լուրը Հարավաֆրիկյան Հանրապետության կոսայախոս բնակչությանը

2024 թ. հունվարի 29-ից մարտի 11-ը Հարավաֆրիկյան Հանրապետության ամբողջ տարածքից ավելի քան 11 000 հավատակիցներ են մասնակցել երկրի Արևելյան Կապ նահանգի կոսայախոս բնակչության համար կազմակերպված քարոզարշավին։ Այս նահանգի յոթ միլիոն բնակչության մեծամասնությունը հաղորդակցվում է կոսա լեզվով։ Քարոզարշավի արդյունքում ավելի քան 2 700 մարդ ցանկություն հայտնեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

Քարոզարշավի ընթացքում երկու քույրեր հանդիպեցին մի կնոջ, ով երկու շաբաթ առաջ ողբերգական պատահարի հետևանքով կորցրել էր եղբորը։ Երբ նա արցունքն աչքերին պատմեց եղբոր մահվան դեպքը, քույրերը մխիթարեցին նրան՝ կարդալով Հայտնություն 21։3, 4-ը։ Ցանկանալով ավելին իմանալ մահվանն ու տառապանքին վերջ դնելու վերաբերյալ աստվածաշնչյան խոստման մասին՝ կինը հարցրեց, թե որտեղ և երբ են անցկացվում մեր հանդիպումները։ Նրա հետ նույնպես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։

Զուկիսվա անունով մի քույր էլ զրույց սկսեց մի կնոջ հետ, ով տառապում է ծանր հոդաբորբով։ Դրա հետևանքով նա մեծ դժվարությամբ է սնունդ պատրաստում իր երեխաների համար։ Նա անհանգստանում էր, որ այդ օրը նրանք ուտելու բան չեն ունենա, քանի որ սպառված էր և անգամ խմոր հունցելու ուժ չուներ, որ հաց թխեր։ Զուկիսվան սիրով առաջարկեց հունցել խմորը, իսկ նրա ծառայակից քույրը այդ կնոջ հետ շարունակեց զրուցել Աստվածաշնչից։ Տպավորվելով քույրերի սիրալիր օգնությունից և հոգատարությունից՝ կինը հուզված պատմեց իր ընկերներից շատերին, թե նրանք ինչ են արել իր համար։ Շուտով նա նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

Գեբեխա քաղաքում տնետուն ծառայության ժամանակ երկու եղբայրներ հանդիպեցին մի տղամարդու, ում մի ոտքը անդամահատված էր։ Նա ասաց, որ վաղուց էր մտածում, թե ինչու է Աստված թույլ տալիս Սատանային կառավարել աշխարհը, չէ՞ որ մարդկությունը Աստծուն է պատկանում (1 Հովհաննես 5։19)։ Մեր եղբայրները Աստվածաշնչի միջոցով պատասխանեցին նրա հարցին։ Այդ նույն օրը՝ «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» վերնագրով տեսանյութը դիտելուց հետո, տղամարդն իր կնոջ հետ ուրախությամբ ընդունեց Աստվածաշնչի ուսումնասիրության առաջարկը։

Մեր քույրերից մեկն էլ, ով նույնպես քարոզում էր Գեբեխայում, մի կնոջ հարցրեց, թե արդյոք կցանկանա կարդալ Սաղմոս 37։29-ը։ Իր Աստվածաշնչից այդ համարը կարդալուց հետո կինն ասաց, որ չի հասկանում գրվածի միտքը։ Քույրն էլ կոսա լեզվով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունի՛ց կարդաց նույն համարը։ Կինն ապշած բացականչեց. «Այս Աստվածաշնչում օգտագործված կոսան այնքա՜ն բնական է հնչում։ Իմ Աստվածաշնչից հազար անգամ ավելի հասկանալի է»։ Այժմ նա հաճույքով Աստվածաշունչ է ուսումնասիրում։

Մենք անչափ ուրախ ենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում կոսա լեզվով խոսող այդքան շատ մարդիկ են արձագանքել այն հուսադրող լուրին, որ «ամենայն մխիթարության Աստվածն» է տալիս իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (2 Կորնթացիներ 1։3