Անցնել բովանդակությանը

Եղբայր Մարկ Սանդերսոնը ներկայացնում է կվանգալի, սեպուլանա և սեցվանա լեզուներով Աստվածաշնչերը

ՄԱՐՏԻ 10, 2021
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հարավային Աֆրիկայում լույս ընծայվեց երեք Աստվածաշունչ

Հարավային Աֆրիկայում լույս ընծայվեց երեք Աստվածաշունչ

2021 թ. մարտի 7-ին Հարավային Աֆրիկայի կվանգալի, սեպուլանա և սեցվանա լեզվով խոսող քարոզիչները առանձնահատուկ նվեր ստացան։ Նախապես տեսագրված ելույթում Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը հայտարարեց կվանգալի և սեպուլանա լեզուներով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» և սեցվանա լեզվով վերանայված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Աստվածաշնչերը լույս տեսան թվային տարբերակով, իսկ քարոզիչները ծրագիրը դիտեցին տեսակապի միջոցով։

Կվանգալի

Երեք հոգուց բաղկացած թիմը թարգմանությունը ավարտին հասցրեց երկու տարում։ Այս լեզվով խոսող դաշտում ծառայող ավելի քան 240 քարոզիչներն այժմ ունեն դյուրըմբռնելի թարգմանություն, որը կօգնի նրանց ավելի արդյունավետ դարձնել թե՛ իրենց ծառայությունը, թե՛ անձնական ուսումնասիրությունը։

Սեպուլանա

Վեց թարգմանիչներ են աշխատել այս նախագծի վրա և այն ավարտին են հասցրել մոտ մեկուկես տարում։ Հարավային Աֆրիկայում ծառայում է 374 սեպուլանախոս քարոզիչ։

Թարգմանիչներից մեկն ասում է. «Նախկինում ծառայության մեջ հիմնականում օգտագործում էինք սեպեդի լեզվով թարգմանությունը։ Բայց այդ թարգմանությունից մեջբերում անելիս մինչ այն քննարկելը ստիպված էինք լինում մեկ կամ մի քանի բառեր թարգմանել։ Այժմ, երբ մեջբերում ենք անում այս թարգմանությունից, այն միանգամից հասնում է մարդու սրտին»։

Սեցվանա

Աստվածաշունչը վերանայելու այս նախագիծը տևեց մոտ չորս տարի։ Ընդհանուր առմամբ այս նախագծի վրա աշխատել են վեց թարգմանիչներ։ Սեցվանախոս դաշտում ծառայում են ավելի քան 5 600 քարոզիչներ։

Սեցվանա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերաբերյալ թարգմանիչներից մեկը ասաց. «Այն կօգնի քարոզիչներին դժվարհասկանալի բառերը թարգմանելու փոխարեն կենտրոնանալ ուսուցանելու վրա։ Այս գիրքը նաև ուսուցանելու հրաշալի գործիք է։ Աղյուսակները, քարտեզները, նկարները և բառարանը կօգնեն քարոզիչներին ավելի կենդանի պատկերացնել աստվածաշնչյան պատմությունները»։

Այս Աստվածաշնչերը կօգնեն մեր եղբայրներին և քույրերին, ինչպես նաև մյուսներին բավարարել իրենց հոգևոր կարիքները։ Մենք շատ շնորհակալ ենք այն ճոխ հոգևոր սննդի համար, որ վայելում ենք այսօր (Եսայիա 65։13