Անցնել բովանդակությանը

Նոր թարգմանչական գրասենյակը

ՓԵՏՐՎԱՐԻ 22, 2023
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը վենդա լեզվի թարգմանչական գրասենյակ է բացում

Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը վենդա լեզվի թարգմանչական գրասենյակ է բացում

2022 թ. դեկտեմբերի 7-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Մաքադո շրջանում սկսեց գործել վենդա լեզվով թարգմանչական գրասենյակը։ Թարգմանչական խումբը կազմված է տասը լիաժամ և ութ ոչ լիաժամ թարգմանիչներից։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում վենդա լեզվով խոսող մոտ 1,2 միլիոն մարդ կա, իսկ Զիմբաբվեում՝ 100 000։ Այժմ այս երկու երկրներում վենդա լեզվով գործում են 28 ժողովներ, որոնցում ծառայում են մոտ 800 քարոզիչներ։

Տարածքում կար մի շինություն, որը վերանորոգվեց և ձևափոխվեց՝ վերածվելով չորս բնակելի շենքերի։ Թարգմանչական գրասենյակի համար նոր շենք կառուցվեց։ Համալիրի մոտակայքում հավելյալ երեք բնակարաններ գնվեցին՝ որպես լրացուցիչ բնակելի տարածքներ։

Թարգմանչական գրասենյակի շենքը նախագծվեց՝ հաշվի առնելով տեղի կլիմայական պայմանները։ Եղբայր Ջոդի Փալվին, ով նախագծման/շինարարության տեղի բաժնում ծառայում էր որպես ծրագրի ղեկավար, ասում է. «Այստեղ եղանակը շատ շոգ է ու խոնավ, ուստի սաղարթախիտ ծառերը պահպանվեցին, որպեսզի ստվեր ապահովեն։ Նաև մեծ քանակությամբ սալիկներ ու փայլեցված բետոն օգտագործվեց՝ շինությունները զով պահելու համար»։

Ձախ կողմում՝ հոգևոր ծրագիր է տեսագրվում։ Աջ կողմում՝ վենդա լեզվի թարգմանիչները թիմային աշխատանք են կատարում

Այս տարածք տեղափոխվելուց հետո թարգմանչական խումբը հնարավորություն ունի ավելի շատ հաղորդակցվելու վենդա լեզվով խոսող մարդկանց հետ։ Թարգմանիչներից մեկը նշում է. «Այժմ ամեն օր հաղորդակցվում ենք լեզվակիրների հետ։ Դա օգնում է բարելավել մեր թարգմանչական ունակությունները և օգտագործել առօրյայում տարածված բառեր ու արտահայտություններ»։ Մեկ այլ թարգմանիչ ասում է. «Հիմա մենք ավելի մոտ ենք վենդա լեզվով խոսող հավատակիցներին, ու նրանք կարող են օգնել մեզ աուդիո և վիդեո հրատարակությունները ձայնագրելու գործում»։

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել մեր հավատակիցների ջանքերը, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի վենդա լեզվով խոսող բնակչության մեջ «Եհովային գովաբանություն» մատուցեն (Սաղմոս 145։21