Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում. հարավաֆրիկյան ժեստերի լեզվի թարգմանչական խմբից մի եղբայր ժեստերով ցույց է տալիս Աստվածաշնչից մի հատված։ Աջ կողմում. ընտանեկան երկրպագության ժամանակ ամուսնական զույգը դիտում է ժեստերի լեզվով տեսանյութ

ՀՈՒՆՎԱՐԻ 25, 2022
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել Եհովայի վկաներին խուլ մարդկանց օգնելու համար

Աստվածաշնչյան ևս երկու գիրք են լույս տեսել հարավաֆրիկյան ժեստերի լեզվով

Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել Եհովայի վկաներին խուլ մարդկանց օգնելու համար

Հարավաֆրիկյան Հանրապետության խուլերի իրավունքների պաշտպանները շնորհակալություն են հայտնել Եհովայի վկաներին հարավաֆրիկյան ժեստերի լեզվով բարձրորակ տեսանյութեր ստեղծելու համար, որոնք օգնում են բարելավել խուլ մարդկանց կյանքի որակը։ Այս երախտիքի խոսքերը հնչեցին 2021 թ. նոյեմբերի 15-ին՝ հարավաֆրիկյան ժեստերի լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության «Գաղատացիներ» և «Եփեսացիներ» գրքերի լույսընծայումից հետո։ Այժմ հարավաֆրիկյան ժեստերի լեզվով առկա է 10 աստվածաշնչյան գիրք, 2022 թ. ապրիլին էլ նախատեսվում է լույս ընծայել ևս չորսը։ Այս բոլոր հրատարակությունները հասանելի են jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։

Կրթության ոլորտի մասնագետ և Արևմտյան Կապ նահանգի կառավարության ղեկավարի տեղակալ Միննա Սթեյնը Վկաներին հետևյալն ասաց. «Իրոք սիրում եմ դիտել ժեստերի լեզվով խոսողներին և ուզում եմ շնորհավորել թե՛ նրանց, թե՛ կազմակերպությանը որակի առումով այսքան մեծ բարձունքների հասնելու կապակցությամբ»։

Էսվատինիի հաշմանդամների ֆեդերացիայի նախագահ Բոնգանի Մակաման հետևյալն ասաց. «Ուզում ենք գովել Եհովայի վկաներին, որ այսքան ջանքեր են թափել խուլ և լսողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար.... [Խուլերը] արժանի են Աստվածաշունչ ունենալ։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները գովելի են, որ թարգմանում են Սուրբ Գիրքը խուլ մարդկանց սրտի լեզվով։ Անհամբեր սպասում ենք, թե երբ հասանելի կլինեն Աստվածաշնչի բոլոր 66 գրքերը»։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մոտ 450 000 մարդ տիրապետում է հարավաֆրիկյան ժեստերի լեզվին։ Այնտեղ ծառայում է 283 խուլ կամ լսողական խնդիրներ ունեցող քարոզիչ։ Եհովայի վկաների ջանքերի շնորհիվ «ամեն տեսակ մարդիկ», այդ թվում՝ Հարավաֆրիկյան մասնաճյուղի տարածքում բնակվող խուլերը «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ են ստանում» (1 Տիմոթեոս 2։4